Օրգանիզմի ուժերը վերականգնող ըմպելիք
30.11.2022
Մեր խոհանոցում լայնորեն կիրառվող այս համեմունքն ունի բազում օգտակար հատկություններ:
Անանուխը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք հուսալի պաշտպանություն են ապահովում բազմաթիվ հիվանդություններից, այդ թվում՝ քաղցկեղից: Այս բույսն օգնում է շնչառական ուղիներին, այն հատկապես արդյունավետ է ասթմայի և բրոնխիտի բուժման ժամանակ։
Անանուխը օգտակար է ստամոքսի և աղիների խանգարումների, գլխացավերի դեպքում։ Անանուխի յուղը կարող է պայքարել նաև մաշկի ցանի դեմ:
Անանուխը հաճախ ավելացնում են ատամի մածուկի բաղադրության մեջ, քանի որ այն ոչ միայն օգնում է ատամների և լնդերի բուժմանը, այլև թարմացնում է շնչառությունը:
Չորացրած անանուխը հիանալի հավելում կլինի տարբեր ուտեստների համար։ Շատ օգտակար է նաև թարմ անանուխով և կիտրոնով թեյը։
Թարգմանությունը՝ infolife.am-ի
13.02.2023 Դիտված : 220
21.02.2023 Դիտված : 214
17.02.2023 Դիտված : 213
29.10.2022 Դիտված : 197