Ամրապնդում ենք իմունիտետը. մթերքներ, որոնք հարուստ են ցինկով

 

Ցինկի անբավարարությունը շատ տարածված է մարդկանց մոտ


 

Երկար ժամանակ ցինկը համարվում էր երկրորդական միկրոէլեմենտ մարդու կենսագործունեության համար, սակայն վերջերս դրա դերն ակնհայտ է դարձել։ 


Ցինկն անհրաժեշտ է բջջային նյութափոխանակության կարգավորման համար. այն ակտիվացնում է հակաօքսիդանտները, որոնք պաշտպանում են բջջային կառուցվածքները թթվածնի ազատ ձևերի վնասումից:


Ցինկը թույլ է տալիս բջջային կառույցներին անընդհատ էներգիա մատակարարել օրգանիզմին: Պատահական չէ, որ ցինկի անբավարարության առաջին ախտանիշներից մեկը ֆիզիկական տոկունության նվազումն է։


Ցինկը անհրաժեշտ է.

Սպիտակուցը սինթեզելու համար.


Մաշկի բջիջները նորացնելու,  ճարպի արտադրությունը կարգավորելու համար (սա կանխում է մաշկային բորբոքումների առաջացումն ու դրա չորությունը):


• A, D
և E վիտամինների յուրացման համար.


• 
Իմունային համակարգի բջիջների՝ լեյկոցիտների սինթեզի համար, որոնք առաջինն են արձագանքում օտար «մարմինների» ներխուժմանը օրգանիզմ։ Ցինկի պակասը շատ հաճախ կապված է մրսածության հետ։


Օրգանիզմին օրական անհրաժեշտ է ստանալ 10-20 մգ ցինկ։ Դրա անբավարարությունը տեսանելի է դառնում շատ արագ: Օրգանիզմը այն կուտակում է մաշկի, լյարդի, երիկամների մեջ 2-ից 3 գ ծավալով, սակայն հեշտությամբ կարելի է ցինկ ստանալ սննդից:

Ցինկի մատչելի  և հասանելի աղբյուրներն են


Քունջութի և դդմի սերմեր

100 գ-ում՝ 7,4-7,7 մգ ցինկ։

Բավականին շատ ցինկ կա ոչ միայն սերմերում, այլև դդմի և քունջութի յուղերում։ Այս մթերքները պարունակում են նաև ճարպեր, ուստի դրանց օգտագործման մեջ պետք է պահպանել չափավորություն։ Օգտագործեք դդմի և քնջութի սերմերը՝ որպես աղցանի, ապուրի, մածունի հավելում։ Պատրաստի ճաշատեսակներին ավելացրեք յուղեր։


Տավարի միս

100 գ-ում կա 7 մգ ցինկ։

Շաբաթական մի քանի անգամ տավարի միս ուտելը ձեզ կապահովի ցինկի անհրաժեշտ չափաբաժնով։


Կակաոյի փոշի

100 գ-ում կա 6,4 մգ ցինկ։

Կարևոր է, որ փոշու մեջ կակաոյի հատիկների պարունակությունը լինի առնվազն 75%:


Հնդկահավի միս

100 գ-ում կա 4 մգ ցինկ։

Ցինկի քանակի տեսանկյունից հնդկահավի բդիկներն ամենաօգտակարն են։


Հավի ձու

100 գում՝  3 մգ ցինկ

Ձվի դեղնուցում մեծ քանակությամբ ցինկ կա, հատկապես, եթե խոսքը տնական ձվի մասին է։ Ինչ վերաբերում է քանակին, ապա օրական 2 ձու կարելի է օգտագործել առանց առողջությանը վնաս պատճառելու։


Կոկոս

100 գում՝ 2 մգ ցինկ

Կոկոսի մթերքները բավականին կալորիական ենօգտագործեք դրանք չափավոր։


Թարգմանությունը՝ Infolife.am-ի

 

 

5

TAG: առողջություն, ցինկ, քունջութ, տավարի միս, հնդկահավի միս, կակաո, ձու

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարկադեի օգտակար հատկությունները
Օգտակար

Կարկադեի օգտակար հատկությունները