Ինչու՞ է օրգանիզմում առաջանում վիտամինների պակաս

Յոթ հիմնական պատճառթե ինչու է օրգանիզմում առաջանում ցինկիկալիումի և այլ միկրոէլեմենտների պակաս:


Մարդու օրգանիզմը սթրես է ապրում տարվա բոլոր եղանակներին։


Անկանոն սնունդ

Կյանքի արագ տեմպի պատճառով չեք հասցնում ճաշել ամեն օրիսկ սննդի օգտակարության մասին էլ ավելի լավ է լռել։  Ճաշը կամ նախաճաշը բաց թողնելը հղի է ոչ միայն մարսողական խնդիրներովայլև սննդանյութերի լուրջ պակասովառանց որոնց օրգանիզմը պարզապես չի կարող գոյատևել։

Թարմ բանջարեղենի և մրգերի անբավարար օգտագործում

Սննդաբանները մշտապես շեշտում են մրգերի և բանջարեղենի կարևորությունը մարդու սննդակարգում։ Դրանցում առկա միկրոէլեմենտները պարզապես անհրաժեշտ են օրգանիզմի ամենօրյա կարիքները հոգալու, առողջության ու երկարակեցության համար։


Բուսակերություն

Որպես կանոնբուսակերների սննդակարգը նույնն էԱմենից հաճախ այն չունի հագեցած ճարպեր, D և B12 վիտամիններ և կալցիումԵթե համոզմունքները թույլ չեն տալիս լրացնել վիտամինների պակասը սննդի օգնությամբ, ապա պետք է մտածել մուլտիվիտամինների մասին։

 

Ցածր կալորիականությամբ դիետա

Սահմանափակելով ձեզ կալորիաներով՝ դուք միաժամանակ սահմանափակում եք օրգանիզմում անհրաժեշտ վիտամինների ընդունումը։ Դիետա սկսելուց առաջ համոզվեք, որ ձեր սննդակարգը պարունակում է բոլոր անհրաժեշտ միկրոէլեմենտները՝ ուղեղի և օրգանների ճիշտ աշխատանքի համար։


Սննդակարգում  կաթնամթերքի պակասը

Եթե ​​ինչ-ինչ պատճառներով չեք օգտագործում կաթպանիրկաթնաշոռ կամ

այլ կաթնամթերքկարող է զարգանալ կալցիումի E-ի պակասինչը հանգեցնում է

ոսկրերի խտության նվազմանը և արդյունքում՝ ոսկորների փխրունության բարձրացմանը:

Արևի լույսի բացակայություն

Աշնանն ու ձմռանը արևի լույսի նվազման պատճառով  առաջանում է վիտամին D–ի պակաս, որը պետք է լրացնել սննդով կամ տարբեր հավելումներով։


Հղիություն

Հղիության ընթացքում օրգանիզմը հատկապես պատշաճ սնուցման կարիք ունի։ Հղի կանայք լրացուցիչ վիտամինների կարիք ունեն, ուստի նրանք պետք է հատկապես զգույշ լինեն իրենց սննդակարգում։

 

 

Թարգմանությունը՝ Infolife.am-ի

2

TAG: առողջություն, վիտամիններ, միկրոէլեմենտներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարկադեի օգտակար հատկությունները
Օգտակար

Կարկադեի օգտակար հատկությունները