Ի՞նչ տարածված հիվանդություններ է բուժում լողը

Լողը դրական ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա:


 

Պարբերաբար լողավազան այցելելով դուք կզգաք ջրի դրական ազդեցությունը շնչառական համակարգի վրա: Այն ամրացնում է հենաշարժողական համակարգը, թույլ է տալիս ունենալ և պահպանել գեղեցիկ կազմվածք, բարձրացնում է իմունիտետը, կարգավորում է արյան շրջանառությունը:

Լողը նաև բուժում է մի շարք հիվանդություններ.

️Նևրոզներ

Ջրի ջերմաստիճանի ազդեցությունը կարգավորում է օրգանիզմի գրգռման և արգելակման գործընթացները, հոգնածությունը թուլանում է, ուղեղում արյան շրջանառության բարելավման շնորհիվ լավանում է հիշողությունը և կենտրոնացումը:

 

▫️Հոդերի հիվանդություններ

Ջրի մեջ սահուն շարժումները մերսում են պերիարտիկուլյար հյուսվածքները՝ դրանով իսկ բարելավելով ավշային հոսքը, նվազեցնելով հոդերի այտուցը, վերականգնվում են աճառային հյուսվածքները, հանգստանում են սպազմոդիկ մկանները։

 

▫️Ճողվածքային սկավառակներ

Լողի դասերը թույլ են տալիս ուժեղացնել մեջքի մկանները՝ բեռնաթափելով վնասված միջողնաշարային սկավառակը։

 

Թարգմանությունը՝ infolife.am-ի

0

TAG: Առողջություն, լող, իմունիտետ, շնչառություն, հոդեր, հոգնածություն, նյարդային համակարգ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարմիր աղացած պղպեղի բուժիչ հատկությունները
Առողջություն

Կարմիր աղացած պղպեղի բուժիչ հատկությունները