Մագնեզիում պարունակող մթերքներն օգտակար են սթրեսի դեպքում

 

Օրգանիզմում մագնեզիումի պակասի դեպքում առաջ է գալիս ցավ մեջքի և վզի շրջանում, հոգնածություն, անհանգստություն, միգրեն, մկանների թուլություն, ախորժակի բացակայություն, փսխում, սրտխառնոց, անքնություն, սրտի վատ  աշխատանք, աղիների թուլություն, մկանների ջղաձգում:


 

Մասնագետները խորհուրդ են տալիս սննդակարգում ընդգրկել մագնեզիումով հարուստ սննդամթերք: Մագնեզիումն օգնում է օրգանիզմում կալցիումի հեշտ ներծծմանը, նպաստում է ատամների և ոսկորների ձևավորմանն ու ամրացմանը:


Մագնեզիում են պարունակում ծովամթերքը, սպանախը, լոլիկը, ճակնդեղի  տերևները, լոբին, քաղցր կարտոֆիլը, հնդկաձավարի ալյուրը, դդմի կորիզները, գետնանուշը, արևածաղիկն ու կտավատը, գարին, շոկոլադը, եգիպտացորենի ալյուրը, ցորենի ալյուրը, վարսակի թեփը, կաթը, յոգուրտը, ձուկը: Մագնեզիում կա նաև ընկույզների, ջրիմուռների, ավոկադոյի, նեխուրի և բրոկկոլիի, ինչպես նաև ջրի մեջ:


Թարգմանությունը՝ infolife.am-ի


0

TAG: Առողջություն, օրգանիզմ, սթրես, մագնեզիում, ավոկադո, նեխուր, բրոկոլի

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարկադեի օգտակար հատկությունները
Օգտակար

Կարկադեի օգտակար հատկությունները