Ինչպես պաշտպանել երակները վարիկոզից

Վիճակագրության տվյալներով՝ կանայք այս հիվանդությամբ 3 անգամ ավելի են հիվանդանում, քան տղամարդիկ:


Վարիկոզը՝ երակների լայնացումը զարգանում է աստիճանաբար: Հիվանդները հաճախ գանգատվում են ոտքերում ծանրության զգացումից, հոգնածությունից: Հիվանդության վաղ շրջանում ոտքերն այտուցվում են։

 

Երակների լայնացման առաջացման մեջ էական նշանակություն ունեն առաջին հերթին՝ ի ծնե երակային պատերի թուլությունը: Արյան շիթի հոսքը լայնացած երակներում սովորաբար դանդաղում է, ինչն էլ հաճախ տրոմբի պատճառ է հանդիսանում Այս հիվանդությունը զարգանում է մարդկանց մոտ, ովքեր ծանր ֆիզիկական աշխատանք են կատարում կամ աշխատանքի բերումով երկար ժամանակ գտնվում են ոտքի վրա:

Երակները վարիկոզից պաշտպանելու համար պետք է․

▪️ Կանոնավոր քայլել։ Երբ մարդը քայլում է, ոտքի մկանները սկսում են կծկվել, և ոտքերում արյան հոսքը բարելավվում է:

▪️ Եթե երկար ժամանակ նստած կամ կանգնած եք՝ 30-40 րոպե կամ ավելի, ապա անպայման պետք է 5-10 րոպե քայլել։ Լավագույն բանը, որ կարելի է անել, ամեն երեկո մեկ ժամ տեւողությամբ քայլելն է:

▪️Տանը, աշխատանքային օրվանից հետո, 10-15 րոպե հանգստացեք՝ ոտքերը վեր բարձրացրած։

3

TAG: Առողջություն, ոտքեր, երակներ, վարիկոզ, քայլել

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Օրգանիզմը նրբորեն մաքրող երեք մթերք
Առողջություն

Օրգանիզմը նրբորեն մաքրող երեք մթերք