7 պատճառ ամեն օր կոճապղպեղ ուտելու համար

 

Մարդկությունը ավելի քան 5000 տարի օգտագործում է կոճապղպեղի օգտակար հատկությունները։ Հնդկական և չինական բժշկության մեջ արմատը համարվում է, թերևս, ամենաարժեքավոր բնական դեղամիջոցը բոլոր հիվանդությունների համար։


Եթե սկսեք կոճապղպեղ ուտել օրական առնվազն մեկ անգամ, ապա․

 

1. Կդանդաղի ծերացման գործընթացը

Կոճապղպեղը հզոր հակաօքսիդանտ է։ Ակտիվ պայքարում է այսպես կոչված օքսիդատիվ սթրեսի դեմ։ Օքսիդատիվ սթրեսի ընթացքում մարմինը կուտակում է չափազանց շատ ազատ ռադիկալներ՝ չափազանց ակտիվ մոլեկուլներ, որոնք վնասում են առողջ բջիջները։ Հենց այս սթրեսն է ծերացման պատճառներից մեկը։ Մի փոքր կոճապղպեղ, և ձեր բջիջները կդառնան ավելի դիմացկուն վնասակար ազդեցությունների նկատմամբ։

2. Կնվազի սրտխառնոցը

Կոճապղպեղն արդյունավետ է ցանկացած ծագման սրտխառնոցի դեմ՝  հղիության առաջին եռամսյակում,  գլխացավի դեպքում,  ծովային հիվանդության դեպքում,  քիմիաթերապիայի ընթացքում,  ճնշման տատանումների ժամանակ և այլն։

3. Կնվազի արյան մեջ շաքարի մակարդակը

Միևնույն ժամանակ կնվազի հիպերտոնիայի, ճարպակալման, շաքարախտի, լեղապարկի քարերի և գլյուկոզայիի բարձր մակարդակի հետ կապված ռիսկը:

Եթե արդեն ունեք 2-րդ տիպի շաքարախտ, կոճապղպեղը կարող է օգնել նվազագույնի հասցնել հիվանդության հետ կապված բարդությունները:

4. Կբարձրանա դիմադրողականությունը

Հակաբիոտիկների չարաշահումը ժամանակակից բժշկության ամենալուրջ խնդիրներից մեկն է։ Մարդիկ, ովքեր սովորական հարբուխը բուժում են հակաբիոտիկներով, չեն էլ պատկերացնում, թե ինչ հարված են հասցնում առողջությանը: Սա նշանակում է, որ բակտերիալ վարակները, որոնք համեմատաբար հեշտ էին բուժվում, դառնում են դեղամիջոցների նկատմամբ դիմացկուն։

5. Կբարելավվի բերանի խոռոչի վիճակը

Կոճապղպեղը կանխում է լնդերի հիվանդություններ, մասնավորապես՝ գինգիվիտ, պարոդոնտիտ, ատամի խոռոչի և արմատախողովակների վարակներ առաջացնող պաթոգեն բակտերիաների ակտիվությունը։ Բավական է օրական մեկ անգամ թարմ կոճապղպեղի մի կտոր ծամել կամ բերանը ողողել դրա թուրմով։

6. Կբարելավվի  սեռական ակտիվությունը

Հազարամյակներ շարունակ մարդիկ համոզված են եղել, որ կոճապղպեղը աֆրոդիզիակ է։ Գիտնականները պարզել են, որ արմատը ոչ միայն խթանում է սեռական ցանկությունը, այլև կարող է օգնել տղամարդկանց անպտղության դեմ պայքարում՝ բարելավելով սպերմայի որակը։

7. Կլավանա հիշողությունը և կենտրոնացումը

Միջին տարիքի կանանց մասնակցությամբ կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կոճապղպեղը զգալիորեն դանդաղեցնում է ուղեղային կեղևի տարիքային փոփոխությունները։ Նրանք, ովքեր երկու ամիս ընդունել են իմբիրի հաբեր, նկատել են հիշողության, ռեակցիայի արագության և կենտրոնացման բարելավում։ Մասնագետները ենթադրում են, որ կոճապղպեղը կարող է դառնալ տարիքային հիվանդությունների, ինչպիսին է Ալցհայմերի հիվանդությունը, բուժման դեղամիջոցների հիմքը։

 

0

TAG: Առողջություն, կոճապղպեղ, իմբիր, սրտխառնոց, գլխացավ, շաքար, դիմադրողականություն, սեռական, բերանի խոռոչ, հիշողություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարմիր աղացած պղպեղի բուժիչ հատկությունները
Առողջություն

Կարմիր աղացած պղպեղի բուժիչ հատկությունները