Չհանգստացնող քունը՝ քնի ապնոեի ախտանիշ
30.11.2022
Այրոցի տհաճ զգացողություն ստամոքսում ունենում են շատերը։ Երբեմն դա կապված է անորակ սննդի, ալկոհոլի օգտագործման կամ պարզապես չափից շատ ուտելու հետ։ Սակայն այրոցը կարող է լինել լուրջ ստամոքս-աղիքային հիվանդությունների ախտանիշ։
Հաճախ մարդիկ այրոցի դեղամիջոցներ են ընդունում ընկերների, կամ դեղատան աշխատակիցների խորհրդով։ Իրականում դա կարող է հուշել կերակրափողի, ստամոքսի, տասներկումատնյա աղիքի և լեղապարկի հիվանդությունների մասին։
Եթե ունենում եք այրոց, նախ պետք է ձեր սննդակարգից հեռացնեք այն սննդամթերքները, որոնք կարող են նպաստել դրա առաջացմանը։ Կարևոր է խուսափել չափից շատ ուտելուց։ Խուսափեք մեծ չափաբաժիններով սնունդ ընդունելուց, կերեք հաճախ ու քիչ-քիչ, հրաժարվեք քնելուց առաջ ուտելուց և սահմանափակեք սուրճի օգտագործումը։
Այրոցի բուժումն ուղղված է դրա հիմնական պատճառի վերացմանը: Այն ներառում է ճիշտ սննդակարգ, աղաթթվի արտադրությունը նվազեցնող, կերակրափողի, ստամոքսի և աղիների կծկումները կարգավորող դեղամիջոցներ:
Եթե երկար ժամանակ այրոցով տառապող մարդը չի դիմում բժշկի, նա կորցնում է թանկարժեք ժամանակը։ Սկսվում են անդառնալի փոփոխություններ կերակրափողի և ստամոքսի լորձաթաղանթում, դրանով իսկ վատթարացնելով կանխատեսումը: Վաղ բուժումը կարող է ամբողջությամբ վերացնել խնդիրը կամ գոնե կայունացնել վիճակը:
15.03.2023 Դիտված : 1117
21.02.2023 Դիտված : 1079
13.02.2023 Դիտված : 1027
30.10.2022 Դիտված : 971