Հոգեբանական բարդույթներ, որոնք գալիս են մանկությունից

Ինչպես են մանկության հոգեբանական տրավմաները թունավորում մեր կյանքը հասուն տարիքում:


 

Ինչո՞ւ ենք մենք դառնում հանգամանքների զոհ և մեղադրում ուրիշներին մեր դժվարությունների համար: Ինչո՞ւ ենք մենք զգում, որ «բավականաչափ լավը չենք» երջանիկ լինելու համար: 


Ժամանակակից տեղեկատվական աշխարհում հոգեբանության վերաբերյալ այնքան շատ հասանելի նյութեր կան, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է իրեն մի փոքր հոգեբան համարել: Բոլորս էլ բազմիցս լսել ու կարդացել ենք, որ մեծահասակների շատ խնդիրների արմատները ձգվում են դեպի մանկություն։ Ի վերջո, հենց այս փխրուն տարիքում է, որ մարդն առավել խոցելի է:


Շատ կարևոր է արդեն հասուն տարիքում սովորել հասկանալ ձեր վարքի այս կամ այն ​​սցենարի պատճառները։ Սովորելով տեղյակ լինել ձեր (և այլ մարդկանց) բարդույթների մասին՝ դուք կկարողանաք ավելի լավ հասկանալ ինքներդ ձեզ և ավելի համարժեք արձագանքել ուրիշների վարքագծին:


Որոնք են մանկությունից եկող բարդույթները, որ խանգարում են արդեն հասուն կյանքում։


Զոհի բարդույթ


Մարդն անընդհատ նվնվում է, բողոքում, բայց միևնույն ժամանակ միշտ ուրիշի շահերը վեր է դասում իր շահերից, գործում է ուրիշներին հաճոյանալու համար՝ ի վնաս սեփական շահերի և երբեմն նույնիսկ առողջության։ Ամենայն հավանականությամբ, վաղ մանկության տարիներին մայրը, հայրը կամ տատիկը ցույց են տվել, թե որքան ջանք են գործադրում նրա համար, որքան են հոգնում նրան պահելու, մեծացնելու համար։ Մայրեր, ովքեր ամեն րոպե երախտագիտություն են պահանջում ամեն ինչի համար, կամ տատիկներ, ովքեր երեխայի մեջ սերմանում են, թե որքան կարևոր է, թե ինչ կասի նրա մասին այսինչ  հարևաը։ Նման մեթոդները երեխայի մոտ ստեղծում են տպավորություն, որ հարևանի կարծիքն ավելի կարևոր է, քան իր կարծիքը, որ պոտք է բոլորի համար հարմար լինել և եթե ինչ-որ մեկի համար ինչ-որ բան եք անում, հետո կարող եք շահարկել դա ու մանիպուլյացիայի ենթարկել մարդուն։


Թերարժեքության բարդույթ


Այս դեպքում մարդն իրեն բավականաչափ լավը չի համարում, կարծում է, որ տգեղ է և գեղեցիկ աղջկա հետ հարաբերությունների սկսելու համար փորձում է իր թերությունները (որոնք հաճախ հորինված են) փոխհատուցել նյութական շքեղությամբ՝ մեծ մեքենաներ, տներ: Ամենալավն ու ամենաթանկը, որպես կանոն, ամենևին էլ երջանկություն չի բերում տիրոջը։ Նման մարդկանց մանկությունը, որպես կանոն, հեշտ չի եղել։ Ծնողները հաճախ նրանց համեմատել են այլ երեխաների հետ՝ «տեսեք, թե այսինչը ինչպես է սովորում, այնինչը ինչպես է նվագում կամ ինչ մեծ հաջողություն ունի սպորտում, իսկ դու ոչ մի բանի պիտանի չես։ Հաճախ ծնողները առանց գիտակցելու երեխային նվաստացնում և ստիպում են իրեն անարժեք ու անպետք զգալ: Այն, ինչը մեծահասակի համար կարող է թվալ աննշան մանրուք, երեխայի հոգեկան աշխարհի համար կարող է դառնալ տրավմա:


Գերազանցության բարդույթ


Ես ամենալավն եմ, բոլորից խելացի, ես դա ավելի լավ գիտեմ, շրջապատում բոլորը հիմար են։ Մոտավորապես նման մտքեր են թափառում այն ​​մարդու գլխում, ով իրեն թույլ չի տալիս գոնե մեկ գրամ ավելի վատը լինել, քան մյուսները: Սա թերարժեքության բարդույթի հակառակ կողմն է։ Նման երեխաների ծնողները թույլ չեն տվել սխալվել, դպրոցական օլիմպիադաներում նրանցից պահանջել են առաջին տեղեր, նախատել են ցածր գնահատականի համար։ Երբ մեկը գովում է իր երեխային, իսկ մյուսը միայն հառաչում ու դժգոհում, նրա երեխայի մոտ առաջանում է  լավագույնը լինելու, երբեք չսխալվելու պարտավորություն, բացառելով ցանկացած անհաջողություն։  Նա սկսում է իրեն ակնհայտորեն ճիշտ համարել, իսկ մյուսներին՝ հիմարներ են, որպեսզի սեփական անկատարությունը ցավ չպատճառի։


Դոն Ժուանի բարդույթ


Կան տղամարդիկ, որոնք կարծում են, թե որքան շատ կանանց հմայի, այնքան ավելի առնական լավը կհամարվի։ Իր «հաղթանակներով» նա փորձում է ապացուցել իրեն և իր շրջապատին, որ ցանկալի է, մինչդեռ իրականում Դոն Ժուանի դիմակի տակ թաքնված է խոցելի մեկը, որը չի հավատում կանանց, ապրել է հիասթափություն, դավաճանվել է։ Սա հուշում է, որ մանկության տարիներին մայրը, տատիկը, ուսուցչուհին կամ առաջին սերը, ամենայն հավանականությամբ, վիրավորել ու նվաստացրել են նրա տղամարդկային էգոն, ծիծաղել նրա վրա:

Չափահաս տարիքում շատ կարևոր է տեղեկություն ունենալ իր բարդույթների  ծագման մասին՝  իրեն և ուրիշներին ավելի լավ հասկանալու համար: Հատկապես ծնողները պետք է զգուշանան և երեխաների հետ շփումներում խուսափեն սխալներից, որպեսզի մեծացնեն երջանիկ երեխաներ, այլ ոչ թե Նապոլեոններ և Դոն Ժուաններ:


Թարգմանությունը՝ Infolife.am-ի

4

TAG: հարաբերություններ, դաստիարակություն, երեխա, ծնող, բարդույթ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարկադեի օգտակար հատկությունները
Օգտակար

Կարկադեի օգտակար հատկությունները