Ծնողական մանիպուլյացիան եվ դրա հետեվանքները

Մանիպուլյացիան մարդու վրա ազդելու տարածված միջոց է, սակայն քչերը կարող են ժամանակին ճանաչել այն, երբ բախվում են նման դրսևորումների ծնողների կողմից։


 

Դուք վաղուց  հասուն մարդ եք, բայց ձեր ծնողները դեռ ցանկանում են տեղյակ լինել ձեր բոլոր գործերին և ակտիվորեն մասնակցել ձեր կյանքին: Երբեմն սա ծնողների մտահոգության դրսևորում է, իսկ երբեմն ակնհայտ նշաններ, որ ծնողները ցանկանում են մանիպուլացնել ձեզ:


Ծնողների մանիպուլյացիան երեխայի կյանքը վերահսկելու գործիք է: Մանիպուլյացիայի առանձին դեպքերը բնական են և անհանգստություն չեն առաջացնում, բայց երբ խոսքը երեխաների կյանքում համակարգված միջամտության մասին է, ժամանակի ընթացքում այն
​​վերածվում է մեծ խնդրի։ Հետագայում երեխան չի գիտակցում իր իրական կարիքները, չգիտի պատասխանատվություն ստանձնել, ինքնուրույն որոշումներ կայացնել և չի կարող առողջ հարաբերություններ կառուցել։ Որպես կանոն, հենց այդպիսի ծնողների երեխաները ընդմիշտ մնում են երեխայի դերում, չեն դառնում լիարժեք հասուն մարդ։

 

Ինչպես հասկանալ, արդյո՞ք ձեր ծնողները մանիպուլյացնում են ձեզ.


• Ձեզ ճնշում են

• Դուք ձեզ անկախ մարդ չեք զգում

• Ձեր զգացմունքներն ու կարիքները համարվում են անկարևոր

• Ծնողները փորձում են ներգրավվել և ազդել ձեր կյանքի բոլոր ոլորտների վրա

• Կարևոր որոշումները կայացվում են ոչ թե ձեր կողմից, այլ նրանց կողմից կամ նրանց պարտադիր մասնակցությամբ


Ծնող-մանիպուլյատորի և երեխայի զրույցը սովորաբար տեղի է ունենում ոչ թե կառուցողական երկխոսության, այլ դաստիարակչական ձևով, որտեղ երեխան հաճախ ստիպված է լինում արդարացումներ
գտնել: Ի վերջո, ծնողը հայտնում է իր դիրքորոշումը.


• Ավելի տարեց և ավելի հեղինակավոր մարդ (Ես ավելի փորձառու եմ և ավելի լավ գիտեմ, թե ինչպես և ինչ անել)

• Բարոյականության կողմնակից (Քիչ հավանական է, որ խելացի / բարեկիրթ մարդը այսպես վարվի)

• Ձեր վարքագծի/հանգամանքների պատանդը (Եթե դու քեզ այսպես չպահեիր, մենք ավելի քիչ խնդիրներ կունենայինք / ես ստիպված էի ինքս ինձ ամեն ինչից զրկել, որպեսզի քեզ ոտքի կանգնեցնեի»


Երեխայի վրա հոգեբանական ճնշման այս դրս
ևորումները ոչ միայն նպաստում են ընտանիքի անդամների հարաբերությունների վատթարացմանը, այլեւ հետագայում ավելի լուրջ խնդիրներ են առաջացնում։


Կան ծնողական մանիպուլյացիայի այլ ձևեր ևս


Տոտալ ենթարկեցում


Ծնողները այնքան ավտորիտար են, որ թույլ չեն տալիս երեխային ինքնուրույն որոշումներ կայացնել։ Սա հաճախ հանգեցնում է նրան, որ ժամանակի ընթացքում երեխան այլևս ինքնուրույն չի մտածում, քանի որ նրան միշտ ասում են, թե ինչպես և ինչ անել: Այս պահվածքը հասուն տարիքում հանգեցնում է պատասխանատվություն ստանձնելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու անկարողության:


Մեղքի զգացում


Մեղքի զգացումը մանիպուլյացիայի ամենահզոր միջոցներից է, որը ստիպում է երեխային մշտապես մեղավոր զգալ ոչ միայն սեփական ծնողների, այլև իր ողջ շրջապատի առաջ:


Համապատասխանություն որոշակի կանոնների


Բոլորիս համար կարևոր է լինել ընտանիքի արժանի ներկայացուցիչը։ Հետևաբար, կանոնավոր դիտողություններ
ն այն մասին, որ ձեր վարքագիծը տարբերվում է ձեր ընտանիքում ընդունվածից, առաջացնում է մտացածին կանոններին համապատասխանելու ցանկություն և անվստահություն:


Ձեր փոխարեն որոշումներ կայացնելը


Որոշումներն ընդունվում են անհատապես՝  առանց երեխայի ցանկությունները հաշվի առնելու
«ես գիտեմ, թե որն է քեզ համար լավագույնը» սկզբունքով։ Հաճախ նման վարքագիծը հրահրում է լուրջ ներքին կոնֆլիկտներ, որոնք հետագայում հանգեցնում են ագրեսիայի և մերժման ցանկացած միջամտության անձնական կյանքին:


Համեմատությունները ձեր օգտին չեն


Համեմատությունը հզոր մանիպուլյացիա է, որն առաջացնում է ամոթի և մեղքի զգացում: Արդյունքում մարդու մոտ ցանկություն է առաջանում լինել ավելի լավը, արդարացնել սպասելիքները և ամեն գնով հասնել ծնողների սիրուն։ Հասուն տարիքում դա հղի է նրանով, որ մարդն անկեղծորեն հավատում է, որ իսկական սեր գոյություն չունի կամ
այն պետք է վաստակել:


Ի
նչպես վարվել ծնողական մանիպուլյացիայի դրսևորումների հետ: Նախ՝ խնդրի մասին պետք է խոսել։ Փորձեք բարձրացնել այս հարցը և քննարկել ձեր ծնողների հետ ձեր կյանքում նրանց չափից ավելի ներգրավվածությունը: Անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել հոգեբանի խորհրդին։ Եթե ​​առկա բոլոր մեթոդները չեն տվել ցանկալի արդյունքը, կարող եք փորձել աստիճանաբար սահմանափակել ծնողների հետ շփումը՝ որոշակի սահմաններ դնելով և դադարեցնելով ձեր կյանքի վրա ազդելու նրանց փորձերը:

 

Թարգմանությունը՝ Infolife.am-ի

5

TAG: հարաբերություն, ծնողներ, մանիպուլյացիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարկադեի օգտակար հատկությունները
Օգտակար

Կարկադեի օգտակար հատկությունները