5 նշան, որ դուք մեծացել եք «թունավոր» ընտանիքում

Մանկությունը և ծնողների հետ հարաբերությունները մեծապես ազդում են մարդու ապագայի վրա, բայց երբեմն խնդիրները բացահայտելն ու դրանց պատճառները հասկանալն այնքան էլ հեշտ չէ։


Օրինակ, աղջկա համար հոր հետ հարաբերությունները ապագայում փողի և տղամարդկանց հետ նրա հարաբերությունների պրոյեկցիա են, և նրա ինքնագնահատականն ու ինքնարժեքը նույնպես ուղղակիորեն կախված են նրանից, թե ինչպես է զարգացել նրա փոխհարաբերությունները հոր հետ: Մոր հետ հարաբերությունները ապագա հարաբերություններն են հասարակության հետ, ճկուն լինելու և այլ մարդկանց հետ շփվելու ունակությունը:


Ծնողի հիմնական խնդիրն է երեխային չծանրաբեռնել ավելորդ հույզերով, անվերապահ աջակցել նրան և կանխատեսել երեխայի քայլերն ու հետևանքները։ Դժվար թե գտնվի մարդ, ով հոգեբանի հետ խոսելու բան չունենա իր մանկության մասին։ Իհարկե անցյալը հնարավոր չէ փոխել, բայց  կարող են փոխվել մանկական տրավմաների հետևանքները: Հոգեբաններն առաջարկում են ուշադրություն դարձնել այնպիսի  նշանների, որոնք կհուշեն, որ դուք մեծացել եք «թունավոր» ընտանիքում, որտեղ հարաբերությունները կառուցվել են կործանարար սցենարով:

 

Զգացմունքների ճոճանակ

 

Ընտանիքում մթնոլորտը լարված է՝ կախված ծնողների տրամադրությունից։ Երեխայի համար չափազանց դժվար է հաղթահարել անորոշությունը, նա չի հասկանում, թե որն է մեծերի կողմից իր ստացած սիրո չափը, որոնք են հաճախակի փոփոխությունների պատճառները և  ինչպես հաղթահարել դա։ Նրա մոտ միանում են պաշտպանական մեխանիզմները՝ իր նկատմամբ փոփոխական վերաբերմունքը հաղթահարելու համար։ Դա կարող է լինել զգացմունքների արգելափակման տեսքով՝ ձևավորվում է որոշակի սառնություն եւ անտարբերություն մարդկանց, իրադարձությունների եւ ամենակարևորը՝ սեփական զգացմունքների նկատմամբ։ Բթանում է կարեկցելու, տխուր լինելու, սիրելու ունակությունը։ Աշխարհի նկատմամբ առաջանում է անվստահություն, որը կարող է վերաճել թշնամանքի աշխարհի և բոլորի նկատմամբ: Որպես հետևանք կարող է լինել նաև մեղքի զգացումը։ Երեխայի ուղեղը ծնողների վարքագծի փոփոխության ավելի լավ բացատրություն չի գտնում, քան իրեն մեղադրելը։

 

Վաղ հասունացում

 

Երեխան անկախ իր կամքից դառնում է  ծնողների հարաբերությունների լիիրավ մասնակիցը։  Նրան վիճաբանության ժամանակ ստիպում են կողմնորոշվել։ Տեղի է ունենում բաժանում ընտանիքի բոլոր անդամների միջև՝ ավարտվում է անհոգ ու երջանիկ մանկությունը, սկսվում է հասունությունը: Երեխայի տարիքային ժամանակահատվածների խախտման ցանկացած ձև ազդում է նրա վրա հասուն տարիքում:

Անձնական սահմանները չհարգելը

Երեխային վերահսկելու և պաշտպանելու ցանկության պատճառով ծնողը հաճախ թույլ չի տալիս նրան զարգանալ և մեծանալ. նա ստուգում է նրա անձնական գրառումներն ու իրերը, գաղտնալսում է խոսակցությունները, քննադատում ընտրությունն ու որոշումները, նվաստացուցիչ արտահայտություններով խոսում իր տարիքի մասին, շոշափում երեխայի մարմինն առանց նրա թույլտվության ստիպում է համբուրել հարազատներին, կիրառում է ֆիզիկական պատիժ։Նրանք, ովքեր մանկության տարիներին բախվել են ծնողների նման վարքագծի, չունեն ուժ և հմտություններ՝ պաշտպանելու իրենց շահերն ու ցանկությունները։

 

Մանիպուլյացիա

 

Փոխազդեցության ձև, որը ներառում է ճնշում հոգեբանական կամ ֆիզիկական տեխնիկայի միջոցով, երբ երեխան ստիպված է լինում հետևել ծնողների ցանկություններին՝ անտեսելով իրենը: Ցանկացած տարիքում մարդը կարող է շարունակել նման հարաբերություններ ունենալ իր ծնողների հետ։ Սա երեխաների հետ թունավոր փոխազդեցության ամենաերկար ձևերից  է: Միևնույն ժամանակ, ծնողներից ֆինանսական կախվածությունը միայն սրում է այդ հարաբերությունները։

 

Չափազանցված պահանջներ



Երեխայի առաջ դրվող անհնարին խնդիրները նրա մոտ ձևավորում են պերֆեկցիոնիզմ՝ ամեն ինչում իդեալական լինելու ձգտումը։Սրա պատճառով կան մարդիկ, ովքեր չեն կարողանում բավարարվածություն ստանալ կյանքից, անկախ նրանից, թե ինչի են հասել։ Ինչքան մարդն ինքն իրեն տանջում է կատարելության տենչով, այնքան ավելի թույլ է դառնում սեփական սխալների և անհաջողությունների նկատմամբ։


Հիշեք՝ մանկության տարիներին շատերն ընտրություն չեն ունեցել,  բայց հասուն տարիքում ոչինչ չփոխելը նույնպես ընտրություն է։

 

Թարգմանությունը՝ Infolife.am-ի

3

TAG: հարաբերություն, ծնողներ, երեխա, մանիպուլյացիա, պերֆեկցիոնիզմ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարկադեի օգտակար հատկությունները
Օգտակար

Կարկադեի օգտակար հատկությունները