Սխալներ՝ տղաների դաստիարակության հարցում

Ինչպե՞ս խուսափել որդիների դաստիարակության սխալներից:


 

Բոլոր մայրերն էլ անում են հնարավորինը, որ իրենց երեխան մեծանա առողջ ու երջանիկ, իսկ որդուն փորձում են ուժեղ և համարձակ մեծացնել։ Սակայն երբեմն այդ ջանքերը հակառակ արդյունք են տալիս` տղան դառնում է անվստահ, չի շփվում ընկերների հետ, բախվում է դժվարությունների:


Չափազանց հոգատարությունը. Ծնողները և հատկապես մայրերը ցանկանում են երեխային պաշտպանել ամեն ինչից: Շատ մայրեր զգում են, որ երեխան բառացիորեն իրենց մի մասն է: Երբ չափահաս տղամարդը կախված է մնում մորից, դա խանգարում է հետագայում տղամարդու անհատականության ձևավորմանը։


«Դու տղամարդ ես» ոճով դաստիարակությունը։ Սա դեֆորմացնում է բնավորությունը՝ ստիպելով ճնշել զգացմունքները, ձևավորում է կոպտություն: Պետք չէ երեխային չափազանց մեծ պահանջներ ներկայացնել, որոնք նա չի կարող բավարարել։ Տղաները, ինչպես և աղջիկները, կարիք ունեն սիրո, ջերմության, խնամքի, ուշադրության:

 
«Մի՛ նմանվիր հորդ». Մայրերի գլխավոր սխալը որդու ներկայությամբ տղամարդկանց և հատկապես հոր մասին նսեմացնող տոնով խոսելն է։ Հայրը տղայի մի մասն է, պարզվում է՝ նրա վատ մասն է։ Հետո տղայի մոտ առաջանում են ինքնագնահատականի ու ինքնագիտակցության խնդիրներ։


Անձնական դրական օրինակի բացակայությունը. մեծ նշանակություն ունի հատկապես հոր պահվածքը, քանի որ իր օրինակով նա ցույց է տալիս, թե ինչպես պետք է տղամարդն իրեն պահի որոշակի իրավիճակներում։ Եթե ​​հայրն է ընտանիքի գլուխը, ապա որդին կցանկանա առաջնորդ լինել այն ընտանիքում, որն ինքը կստեղծի։ 


Խոսեք ձեր երեխայի հետ, սովորեցրեք նրան արտահայտել իր զգացմունքները: Սա կօգնի ձեզ մտնել վստահության գոտի, իսկ երեխան կխուսափի էմոցիոնալ ցնցումներից։

 

Թարգմանությունը՝ Infolife.am-ի

2

TAG: հարաբերություն, ծնողներ, երեխա, որդի, դաստիարակություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարկադեի օգտակար հատկությունները
Օգտակար

Կարկադեի օգտակար հատկությունները