Հարաբերություններ

Խանդ երեխաների միջեվ․ ինչպես օգնել

25.09.2024

Խանդ երեխաների միջեվ․ ինչպես օգնել

 

Երեխաների միջև գոյություն ունեցող խանդը՝ մրցակցությունը կամ պայքարը հանուն ծնողների սիրո անխուսափելի է և սա պետք է հասկանալ ու ընդունել որպես փաստ:


 

Խանդն ակտուալ է երկու երեխա ունեցող ընտանիքներում։  Երբ երրորդ կամ չորրորդ երեխա է հայտնվում ընտանիքում, երեխաներն արդեն հասկանում են, որ ընտանիքի նոր անդամն այնքան էլ վախենալու չէ և լրացուցիչ սթրես չի առաջացնում։ Սթրեսը պայմանավորված է միայն անորոշությամբ։ Նման իրավիճակը երեխայի համար նորմալ է, բայց որպեսզի այն չդառնա պաթոլոգիա, շատ բան կախված է ծնողներից։

 

• Երբեք երեխաներին մի համեմատեք: Նրանք տարբեր մարդիկ են, նրանք «երկուսը մեկում» չեն։ Դուք չեք օգնում երեխաներին, դուք վնասում եք նրանց հարաբերությունները։

 

• Մեծ երեխաների համար սկզբնական հարմարվողականությունը տևում է 3-6 ամիս: Այս ընթացքում նա ծնողների՝ հատկապես մոր կարիքն ավելի շատ է զգում: Նա դեռ չի կարողանում հասկանալ՝ այս նոր երեխան վտանգավոր է, թե ոչ։ Ավագը բացարձակապես պարտավոր չէ փոխել իր կյանքը և հարմարվել կրտսերի ռեժիմին։

 

• Օգնեք նրան, ժամանակ անցկացրեք միասին. խաղացեք մեծի հետ և թույլ տվեք, որ նա քնի ձեր կողքին: Բայց հիշեք՝ երեխաներից յուրաքանչյուրը պետք է հնարավորություն ունենա օրական առնվազն կես ժամ մենակ մնալ ձեզ հետ (ծնողներից որևէ մեկի հետ):

 

• Ավագը պարտավոր չէ իր իրերը տալ փոքրին։ Մի պարտադրեք դա, եթե նա ինքնակամ չի անում։ Երեխան իրավունք ունի ունենալ սիրելի իրեր և չկիսել դրանք ոչ մեկի հետ։ Բայց միաժամանակ տանը պետք է լինեն ընդհանուր խաղալիքներ։

 

• Մի դատեք կոնֆլիկտների մասին, որոնց ականատես չեք եղել: Դուք չգիտեք, թե ով է մեղավոր: Կոնֆլիկտների լուծման ձեր տարբերակները. «Եկեք միասին խաղանք կամ թեյ խմենք»: Հակառակ դեպքում երեխաները հանգստանում են իրարից առանձին, տարբեր սենյակներում։

 

• Հենց այն պատճառով, որ մայրիկը գնացել է ծննդատուն և վերադարձել երեխայի հետ, մեծը չափահաս չի դարձել։ Նա դեռ նույն երեխան է։ Անընդհատ մի կրկնեք «դու արդեն մեծ ես»: Սա է հիմնական խնդիրը՝ ծնողները անկախ իրենցից հեռանում են մեծից։

 

• Հոգնածությունից երեխաների վրա չբարկանալու, չնյարդայնանալու համար օգնություն խնդրեք ձեր մտերիմներից, ցերեկը քնեք, ինչ ուզում եք՝ ինքներդ ձեզ հետ արեք։ Ձեր հոգնածությունը ձեր երեխաներից մեկին ինչ-որ տեղ ուղարկելու շարժառիթ չէ: Դա դժգոհություն է առաջացնում մայրիկի մոտ մնացող երեխայի նկատմամբ։ Նրանք, ովքեր մանուկ հասակում ուղարկվել են տատիկի մոտ՝ , ծնողների և փոքր եղբոր հետ ծով մեկնելու փոխարեն, իրենց ներսում կուտակել էլ ծնողների դեմ ուղղված դժգոհություն, անգամ հասուն տարիքում:

Խանդը սարսափելի երեւույթ չէ, այն անցնում է։ Երեխաները միասին կապրեն ուրախ և մեծ սիրով, եթե ծնողները օգնեն նրանց այս հարցում:


Թարգմանությունը՝ infolife.am

 

0

TAG: Հարաբերություններ, երեխաներ, խանդ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարկադեի օգտակար հատկությունները
Օգտակար

Կարկադեի օգտակար հատկությունները