Ինչպես երեխաների մոտ արթնացնել սերը գրքերի հանդեպ

Մեր օրերում ժամանակակից գաջեթները գրքերը մղել են հետին պլան:


 

Յուրաքանչյուր ծնող ցանկանում է, որ իր երեխան հնարավորինս շատ և հաճախ կարդա։ Ցավոք ոչ բոլոր երեխաներն են սիրում կարդալ։

Ինչ անել

1. Կարդացեք ինքներդ: Երեխաները ընդօրինակում են ծնողներին։


2.
Սկսեք գրքերից, որոնք ունեն բազմաթիվ նկարազարդումներ: Մի քիչ կարդացեք , ապա ցույց տվեք  նկարները:


3.
Ձեր երեխային միշտ տվեք գիրք ընտրելու իրավունք։ Այդպես  նա ավելի մեծ հետաքրքրություն կունենա կարդալու այն, ինչ ինքն է ընտրել, ոչ թե դուք:


4.
Մի ստիպեք կարդալ, եթե երեխան չի ցանկանում: Դուք միայն բացասական հույզեր կթողնեք գրքի և ընթերցանության նկատմամբ։


5.
Գրքեր դրեք բոլոր տեսանելի վայրերում, որտեղ հնարավոր է: Երեխաները ավելի զարգացած տեսողական մտածողություն ունեն: Նրանք հաճախ կտեսնեն գրքերը, և դա կօգնի զարգացնել հետաքրքրությունը դրանց նկատմամբ:

 

Թարգմանությունը՝ Infolife.am-ի

5

TAG: հարաբերություններ, գիրք, ընթերցանություն, սեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարմիր աղացած պղպեղի բուժիչ հատկությունները
Առողջություն

Կարմիր աղացած պղպեղի բուժիչ հատկությունները