Հաճախ ասեք երեխային «սիրում եմ քեզ»
30.09.2022
Երբ երեխան ասում է «Մամ, դու վատն ես», «Ես քեզ չեմ սիրում», «Հայրիկը վատն է» և այլն, ծնողները հաճախ վիրավորվում են, նրանք կարող են նախատել կամ պատժել երեխային։ Այսինքն արձագանքում են փոքր երեխաների պես։
Ինչպե՞ս պետք է արձագանքեն մեծերը նման իրավիճակում։
Փորձեք հասկանալ ՝ ի՞նչ է երեխան զգում այդ պահին: Նման պահվածքը կարող է նշանակել ․
«Մայրիկ, ես բարկացել եմ քեզ վրա»
«Ես նեղացա քեզնից»
«Դա արդար չէ»
«Ես վիրավորված եմ».
Պարզապես երեխան
չգիտի ինչպես արտահայտել իր զգացմունքները այլ կերպ:
Չնայած այս խոսքերը տհաճ են, բայց դրանք բառացիորեն և լուրջ մի ընդունեք։
Օգնեք ձեր երեխային հասկանալ, թե ինչ է զգում և սովորեցրեք նրան այլ կերպ խոսել
այդ մասին: Հանգիստ բացատրեք նրան, թե ինչպես արտահայտի իր զգացմունքները, հետո ասեք,
որ սիրում եք նրան անկախ ամեն ինչից։
Ժամանակի ընթացքում երեխան կսովորի ճիշտ արտահայտել զգացմունքները։
Թարգմանությունը՝ Infolife.am-ի
17.02.2023 Դիտված : 352
21.02.2023 Դիտված : 344
17.02.2023 Դիտված : 304
13.02.2023 Դիտված : 302