Հաճախ ասեք երեխային «սիրում եմ քեզ»
30.09.2022
Այս արտահայտությունն իր էությամբ կեղծ է, քանի որ մարդը սոցիալական էակ է:
Ցանկացած հարաբերության մեջ մարդը դառնում է պարտական: Որովհետև հույս է տվել, խոստացել է։
Պատկերացրեք դուք լեռնագնաց եք, ձեզ հետ մի ճոպանով կապված ընկերոջ հետ բարձրանում եք լեռնագագաթ: Հոգնում եք ու կտրում ընկերոջ ճոպանը, քանի որ նրա հանդեպ ոչ մի պարտավորություն չունեք: Պատկերացրի՞ք:
Մենք պարտական ենք մեր երեխաներին, քանի որ նրանք մեզ չեն խնդրել իրենց կյանք պարգևել:
Մենք պարտական ենք մեր ծնողներին, քանի որ թեև նրանց չենք խնդրել, բայց ապրում և վայելում ենք կյանքը նրանց շնորհիվ:
Մենք պարտական ենք նրանց, ում ասել ենք՝ «սիրում եմ», և պարտական ենք նույնիսկ այն ժամանակ, երբ չենք ասել, բայց որոշակի հարաբերություններ ենք կառուցել։
Չկան ազատ հարաբերություններ: Դրա քողի տակ թաքնվում են նրանք, ովքեր չունեն պատասխանատվության զգացում:
Երբ մենք հարաբերություններ են կառուցում, անխուսափելիորեն ազդում ենք միմյանց վրա: Ուստի պետք է պատասխանատվություն կրենք ազդեցության համար։
Անհատականության արհեստական ներդրված գաղափարախոսությունը հանգեցնում է հարաբերությունների կործանման։ Ընկերոջ փոխարեն՝ հոգեվերլուծաբան, սիրո փոխարեն՝ սեքս, իսկական մտերմության փոխարեն՝ կաբելային հեռուստաալիքներ և ինտերնետ։
Կյանքն ավելի հե՞շտ է, երբ ոչ ոք ոչ մեկին ոչինչ պարտական չէ։ Մտածեք:
Թարգմանությունը՝ infolife.am-ի
17.02.2023 Դիտված : 893
13.02.2023 Դիտված : 819
21.02.2023 Դիտված : 792
17.02.2023 Դիտված : 722