Հարաբերություններ

Երջանիկ զույգերի 5 սովորություններ

17.09.2022

Երջանիկ զույգերի 5 սովորություններ

Կյանքի ամենամեծ երջանկությունը սիրված լինելն է:


 

Երջանիկ զույգերն ամենևին էլ նրանք չեն, ովքեր սոցիալական ցանցերում 24/7 ռեժիմով հրապարակում են լուսանկարներ սիրելիի հետ։ Նույնիսկ նրանք էլ չեն, ովքեր հավատարիմ են «երջանկությունը լռություն է սիրում» սկզբունքին։ Երջանիկ է այն զույգը, որտեղ կա սեր, հարգանք, փոխըմբռնում և առաջ գնալու ցանկություն: Ահա երջանիկ զույգերին բնորոշ  5 սովորություն։


Ունեցեք սեփական հետաքրքրություններ

Լիովին նորմալ է կյանքում ունենալ սեփական հետաքրքրությունները։ Այո, կան բաներ, որոնք անում եք սիրելիի հետ միասին, բայց կան նաև այնպիսիք, որոնք անում եք առանձին։ Չէ՞ որ յուրաքանչյուրը պետք է զարգանա նաև որպես անհատ։


Ընտրեք ձեր համատեղ զբաղմունքը

Շատ կարևոր է ունենալ ժամանակ, որը կանցկացնեք միայն երկուսով։ Այն կարևոր դեր է խաղում հարաբերություններում: Միասին ընտրեք ձեզ դուր եկած այցելության վայրերը,  միասին ճանապարհորդեք, անակնկալներ մատուցեք իրար, արեք այն, ինչ դուր է գալիս երկուսիդ էլ:


Զրուցելու ընթացքում մի կողմ դրեք գաջեթները

Կյանքն անհնար է դարձել առանց սմարթֆոնների, բայց փորձեք լիովին հրաժարվել դրանցից, երբ ժամանակ եք անցկացնում միասին: Ձեր զուգընկերը միայն երջանիկ կլինի, եթե ձեր ամբողջ ուշադրությունը նվիրեք նրան։


Փորձեք հեշտացնել ձեր զուգընկերոջ կյանքը

Խոսքը ոչ թե զուգընկերոջ բոլոր գործերն ու պարտականությունները ստանձնելու մասին է, այլ ձեր սիրելիին օգնելու: Երբեմն դուք կարող եք հանդիպել աշխատանքից հետո մի հաճելի վայրում  կամ միասին պատրաստել համեղ ընթրիք, օգնել որոշ անձնական հարցերում և այլն:


Կենցաղային խնդիրները լուծեք համատեղ, ինչպես մեկ թիմ

Միասին ապրելը միշտ կապված է առօրյա խնդիրների և գործերի հետ, որոնք դուք պետք է սովորեք լուծել միասին: Այստեղ դուք պետք է շատ զգույշ լինեք և որոշումներ չկայացնեք  երկուսի փոխարեն, այլ աշխատեք որպես մեկ թիմ և կայացնեք համատեղ որոշումներ։


Թարգմանությունը՝ Infolife.am-ի

2

TAG: հարաբերություն, զույգեր, երջանիկ, համատեղ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարկադեի օգտակար հատկությունները
Օգտակար

Կարկադեի օգտակար հատկությունները