Ինչպես օգնել երեխային հաղթահարել սթրեսը

Երեխաները, մեծերի նման, սթրեսային վիճակներ են ունենում, բայց չունեն փորձ և գիտելիքներ սթրեսը հաղթահարելու համար, փոխարենը ունեն աջակցության կարիք։


 

Սթրեսի ամենատարածված ախտանիշներն են.

Քնի ռեժիմի խախտումը, դյուրագրգիռ վիճակը, ախորժակի կորուստը կամ շատ ուտելը, մշտական ​​հոգնածությունը, էներգիայի կորուստը, տրամադրության բացակայությունը, մենության ձգտումը, եթե երեխան մինչը 14 տարեկան է:

Ի՞նչը կարող է երեխայի մոտ սթրես առաջացնել:

Սովորելը սթրեսի հիմնական աղբյուրներից է։ Երեխաների հետ վարքագծով բոլորովին տարբեր ուսուցիչների պահանջկոտությունը, շատ տնային առաջադրանքները կարող են անհարմարություն, լարվածություն ու սթրես առաջացնել։ Մի վիճեք երեխայի հետ վատ գնահատականների համար: Թող նա կենտրոնանա իրեն դուր եկած առարկաների վրա, ազատվի ձախողման մշտական ​​վախից և զարգացնի հմտություններ ու գիտելիքներ, որոնք օգտակար կլինեն նրան իր ապագա մասնագիտության մեջ։

 

Հարաբերությունները դասընկերների/ընկերների հետ: Դպրոցական տարիքում սա հատկապես լուրջ թեմա է, որը երեխայի համար առաջին տեղում է: Դասընկերների հետ տարաձայնությունները կամ լավագույն ընկերոջ հետ կռիվը կարող են սթրեսի շատ լուրջ աղբյուր լինել: Մի արգելեք ընկերություն անել այն երեխաների հետ, որոնց համարում եք ձեր երեխայի համար ոչ պիտանի: Երեխան ընտրում է նրանց, ովքեր համապատասխանում են իրեն բնավորությամբ, հետաքրքրություններով, սովորություններով։ Բայց երբ նա փորձում է գոհացնել բոլորին, շփվելով բոլորի հետ, հենց այդ ժամանակ են սկսվում խնդիրներն ու սթրեսային իրավիճակները։

 

Չիրականացված երազանքները: Հավանաբար ձեր երեխան ցանկանում է սովորել կիթառ նվագել, բայց ձեր բյուջեն դեռ թույլ չի տալիս գործիք գնել և վճարել դասընթացների համար: Միգուցե նա ուզում է իր դասընկերոջ նման լավ հեռախոս, բայց դուք հրաժարվում եք գնել այն: Ցանկացած չիրականացված ցանկություն այս տարիքում ավելի ցավոտ է ընկալվում, քան մեծահասակների մոտ։ Երեխան զգում է, որ իրեն անարդարացիորեն մերժում են, որից նրա կյանքը վատանում է։  Եթե ​​դուք որոշել եք ձեր երեխային որևէ բան չգնել, չգրանցել դասընթացի կամ չուղարկել ձեր երեխային ճանապարհորդության, դա ձեզ վատ ծնող չի դարձնում: Բայց երեխաները միշտ չէ, որ դա հասկանում են: Փորձեք պարզ լեզվով բացատրել ձեր երեխային ձեր մերժման պատճառը: Եթե ​​չեք կարող, ուրեմն պատճառ չկա։

 

Արտաքին տվյալները, բարդույթները: Հնարավոր է, որ ձեր երեխան թմբլիկ է անցումային շրջանում, կրում է ակնոցներ և անհանգստացած է դեմքի մաշկի խնդիրներով, որոնք կարող են սկսվել նաև դեռահասության տարիքից առաջ: Այս ամենը հաճախ դառնում է ծաղրի կամ երեխայի մոտ անապահովության, բարդույթների ու սթրեսի պատճառ։ Եթե ​​ձեր երեխան ավելորդ քաշի պատճառով բարդույթ ունի, ապա պետք չէ նրան ասել, որ նա գեր չէ, բայց չարժե նաև պնդել, որ նա նիհարի: Ավելի լավ է երեխային հարցնել. ինչպես է նա ցանկանում լուծել իր խնդիրը, ինչ է նրան անհրաժեշտ դրա համար, ինչպես կարող եք օգնել:

Մի վախեցեք երեխային հարցնել սթրեսի պատճառը: Նա պիտի իմանա, որ դուք չեք ծիծաղի իր խնդրի վրա կամ չեք նախատի նրան, այլ կօգնեք ցանկացած իրավիճակում:

 

 Թարգմանությունը՝ infolife.am-ի

1

TAG: Հարաբերություններ, ծնող, երեխա, սթրես, սխալներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարկադեի օգտակար հատկությունները
Օգտակար

Կարկադեի օգտակար հատկությունները