Օրգանիզմի ուժերը վերականգնող ըմպելիք
30.11.2022
Կաթը համեմունքներով իդեալական համադրություն է նրանց համար, ովքեր մտածում են ոչ միայն իրենց ֆիզիկական, այլև մտավոր առողջության մասին։ Այս բուժիչ ըմպելիքը կօգնի ակտիվացնել օրգանիզմի կենսական ուժերը։
Հիլով կաթը խթանում է ուղեղի աշխատանքը և ազատում դեպրեսիայից ու հոգնածությունից։
Եթե այն պատրաստում եք զաֆրանով, ապա նման ըմպելիքը կկայունացնի նյարդային համակարգի, շնչառական ուղիների և արյունատար անոթների աշխատանքը, իսկ զաֆրանով կաթ կանոնավոր խմելը կազատի աչքերի տակի այտուցներից և երիտասարդ կպահի։
Կաթի մեջ մի քիչ դարչին ավելացնելով՝ դուք կստանաք թեթև խթանող ըմպելիք, որը բարենպաստ ազդեցություն է ունենում պոտենցիայի վրա։
Քրքումը կաթի հետ համատեղ օգտակար է լյարդի համար և պայքարում է կնճիռների դեմ։
Կոճապղպեղով կաթըը «մաքրում» է օրգանիզմը և բարձրացնում իմունիտետը։
Մշկընկույզը կաթով թեթևացնում է գլխացավը, տոնուսավորում և լավացնում հիշողությունը։ Միևնույն ժամանակ ազատում է անքնությունից և հոգնածության զգացումից:
Թարգմանությունը՝ infolife.am-ի
15.03.2023 Դիտված : 326
21.02.2023 Դիտված : 312
17.02.2023 Դիտված : 283
13.02.2023 Դիտված : 280