Օրգանիզմի ուժերը վերականգնող ըմպելիք
30.11.2022
Գազարը ոչ միայն համեղ, այլև մատչելի և անչափ առողջարար բանջարեղեն է: Այն մարդկությանը հայտնի է դեռ 12-րդ դարից: Գազարն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ, հետևաբար անհրաժետ է այն ավելի հաճախ ներառել սննդակարգում:
✔️Օրական 100 մլ գազարի հյութի օգտագործումը խթանում է մազերի աճը, խտացնում դրանք։ Գազարի մեջ առկա վիտամին C-ն և վիտամին E-ն բարելավում են գլխամաշկի արյան շրջանառությունը, ինչը նպաստում է մազերի աճին և կանխում մազերի վաղաժամ սպիտակումը:
✔️Գազարն օգտակար է ատամների և բերանի խոռոչի համար, քանի որ ատամի խոզանակի նման մաքրում է ատամնափառը և սննդի մասնիկները: Գազարի մեջ առկաղ հանքանյութերը սպանում են բերանի խոռոչի վնասակար մանրէները և կանխում ատամների քայքայումը։
✔️Դանդաղեցնում է ծերացումը. Բետա-կարոտինի բարձր մակարդակը գործում է որպես հակաօքսիդանտ, որը կանխում է բջիջների ծերացումը:
✔️Մեզնից քչերը գիտեն, որ գազարը պարունակում է կալցիում, որը կենսական նշանակություն ունի երեխաների և կանանց ոսկորների աճի և զարգացման համար։
✔️Հում կամ քերած գազարը կարելի է քսել վերքերի, կտրվածքների և բորբոքումների վրա՝ արագ ապաքինման համար։ Դրա հակաբորբոքային հատկությունները օգնում են աշխուժացնել և տոնուսավորել մաշկը:
17.02.2023 Դիտված : 867
13.02.2023 Դիտված : 799
21.02.2023 Դիտված : 766
17.02.2023 Դիտված : 703