Օգտակար հնարքներ խոհանոցում

Տնային տնտեսուհիների՝ տարիների ընթացքում ձեռք բերած փորձն ու  իմաստությունը օգտակար կարող են լինել բոլորի համար:

Իմանալով ընդամենը մի քանի գաղտնիք՝ դուք կարող եք ոչ միայն վարպետորեն եփել, այլև պահպանել սնունդը շատ երկար:


 

- Մեկ ճաշի գդալ քացախ լցրեք ջրի մեջ, որի մեջ եփում են բրինձը, և բրինձը կդառնա ձյունաճերմակ ու հատ-հատ։

- Կաղամբը, որպես միջուկ օգտագործելու համար, մանր կտրատելուց հետո նախ վրան լցրեք եռման ջուր, իսկ հետո մեկ րոպե պահեք սառը ջրի տակ։

- Ճակնդեղը 3-3,5 ժամ եփելու փոխարեն կարող եք եփել ընդամենը մեկ ժամ, ապա վերցնել կրակից և 10 րոպե դնել հոսող սառը ջրի տակ։ Ճակնդեղը պատրաստ է։

- Մարինացված վարունգը խրթխրթան կդառնա, եթե տարաների մեջ ավելացնեք ամարանթի տերևներ։

- Բանջարեղենային աղցանը՝ վինեգրեդը նուրբ ու հաճելի համ կունենա, եթե մեջը լցնեք 1 ճ/գ. կաթ և ավելացնեք 1 թ.գ. շաքարավազ

- Մայոնեզը կարող եք փոխարինել թթվասերով՝ ավելացնելով պինդ խաշած ձվի դեղնուցը և մեկ թ. գդալ մանանեխ։

 

Թարգմանությունը՝ infolife.am-ի

1

TAG: Օգտակար, հնարքներ, խոհանոց, բրինձ, վարունգ, ճակընդեղ, մայոնեզ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարմիր աղացած պղպեղի բուժիչ հատկությունները
Առողջություն

Կարմիր աղացած պղպեղի բուժիչ հատկությունները