Օրգանիզմի ուժերը վերականգնող ըմպելիք
30.11.2022
Նախաճաշելով՝ մենք սկսում ենք աշխատեցնել աղիները, ուստի կարևոր է, թե առավոտյան ինչ սնունդ է մտնում ստամոքս։
Առաջարկվող նախաճաշը հարուստ է վիտամիններով և հանքանյութերով։ ⠀
Բաղադրություն.
• 4 ճ.գ. վարսակի փաթիլներ
• 1 բաժակ կեֆիր կամ ցածր յուղայնությամբ մածուն
• 7 հատ սալորաչիր
• 1 ճ.գ. կտավատի յուղ կամ չաղացած կտավատի սերմեր
• 1 թ.գ. կակաո
⠀
Նախաճաշը ավելի լավ է պատրաստել երեկոյան։ Սալորաչիրը թրջել եռացրած ջրով։ Խառնել կակաոն, կտավատի յուղը և վարսակի փաթիլները։ Խառնուրդին մի բաժակ կեֆիր ավելացնել։ Սալորաչիրը մանր կտրատել և ավելացնել մնացած բաղադրիչներին։ Թողնել սառնարանում մինչև առավոտ։
Մեկ ամիս օգտագործելուց հետո զգալիորեն կբարելավեք մաշկի վիճակը, մազերի և եղունգների որակը։ Կարող եք նիհարել մինչև 2,5 կիլոգրամ։
15.03.2023 Դիտված : 924
13.02.2023 Դիտված : 849
21.02.2023 Դիտված : 846
17.02.2023 Դիտված : 754