Օրգանիզմի ուժերը վերականգնող ըմպելիք
30.11.2022
Դդմի պտղամիսը հարուստ է B խմբի վիտամիններով, C վիտամինով, E, A, D վիտամիններով։ Պարունակում է կալցիում, կալիում, երկաթ, ֆտոր, ցինկ, պղինձ, ֆոսֆոր։
Պտղամիսը հարուստ է պեկտինով, որը նպաստում է խոլեստերինի հեռացմանը օրգանիզմից, ինչի շնորհիվ կանխարգելվում է աթերոսկլերոզի զարգացումը։
Դդմի սերմերը հարուստ են ցինկով, որը մասնակցում է արական սեռական հորմոնների սինթեզին, նորմալացնում է շագանակագեղձի աշխատանքը, ինչպես նաև բարելավում է սրտանոթային համակարգ։
Դդումը հինգ անգամ ավելի շատ բետա-կարոտին է պարունակում, քան գազարը, և դա դրական է ազդում ուղեղի աշխատանքի վրա, բարձրացնում է կենտրոնացումը և լավացնում հիշողությունը։
Դդմի սերմերը պարունակում են մեծ քանակությամբ վիտամին E, որը հայտնի է որպես տոկոֆերոլ, որն օգնում է բարելավել օրգանիզմին թթվածնի մատակարարումը և օրգանիզմի ընդհանուր պաշտպանիչ գործառույթը:
Թարգմանությունը՝ infolife.am-ի
17.02.2023 Դիտված : 752
13.02.2023 Դիտված : 714
21.02.2023 Դիտված : 672
17.02.2023 Դիտված : 613