Սպիտակուցով հարուստ ու առողջարար հավի կրծքամիսը

 

Հավի միսը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ, վիտամիններ և հանքանյութեր, բայց այն չարաշահել պետք չէ։


 

Հավի կրծքամիսը պարունակում է ավելի քան 20 գ սպիտակուց 100 գ մթերքի հաշվով, մեծ քանակությամբ A և B վիտամիններ, C, H և PP վիտամիններ, ինչպես նաև խոլին։


Հավի կրծքամսի մյուս կարևոր բաղադրիչը վիտամին D-ն է, որն անհրաժեշտ է առողջ ոսկրերի պահպանման, իմունային, սրտանոթային նյարդային և էնդոկրին համակարգերի պատշաճ գործունեության, ինչպես նաև հյուսվածքների նորմալ աճի համար։


Հավի միսը լավ ներծծվում է առանց ծանրաբեռնելու աղեստամոքսային տրակտը։ Այն բարելավում է մարսողական համակարգի աշխատանքը, մաքրում է լյարդը և բարձրացնում իմունիտետը։


Այնուամենայնիվ հավի միսը չի պարունակում բավականաչափ երկաթ, ինչը շատ կարևոր է օրգանիզմում թթվածնի տեղափոխման համար։ Երկաթի պակասը կարող է հանգեցնել անեմիայի, թուլության և հոգնածության։


Հավի միսը քիչ կալորիական է և քիչ ճարպ է պարունակում։ Ճարպերը կարևոր են առողջ մաշկի, մազերի և նյարդային համակարգի պահպանման, ինչպես նաև հորմոնալ համակարգի պատշաճ գործունեության համար։ Ճարպերի բավարար ընդունումը կարող է հանգեցնել էներգիայի պակասի և տարբեր օրգանների աշխատանքի խանգարման։



3

TAG: Օգտակար, հավ, կրծքամիս, վիտամին, սպիտակուց, երկաթ, անեմիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարմիր աղացած պղպեղի բուժիչ հատկությունները
Առողջություն

Կարմիր աղացած պղպեղի բուժիչ հատկությունները