Սալորաչրի օգտակար հատկությունները

Սալորաչրի պատմությունը սկսվում է մ.թ.ա 6-րդ դարում, երբ եգիպտացիները նկատեցին, որ որոշ մրգեր չեն փչանում արևի տակ, այլ պարզապես չորանում են՝ պահպանելով արժեքավոր հատկությունները, վիտամինային և հանքային բաղադրությունը ։


 

Հին ժամանակներում սալորաչիրը համարվում էր սթրեսի դեմ հայտնի միջոց։ Այն ավելացվել է բազմաթիվ մսային և բանջարեղենային ուտեստների մեջ։

Ինչ օգտակար հատկություններ ունի սալորաչիրը մարդու օրգանիզմի համար։

Կանխարգելում է փորկապությունը, ունի հակասեպտիկ հատկություն վարակիչ հիվանդությունների՝ սալմոնելայի, E. coli-ի ժամանակ, ախտահանում է բերանի խոռոչը, կանխարգելում կարիեսը, կարգավորում է արյան բարձր ճնշումը, պայքարում է վիտամինային անբավարարության և երկաթի դեֆիցիտի, անեմիայի դեմ։

B խմբի վիտամինների և գլյուկոզայի բարձր պարունակությունը օգնում է բարելավել հիշողությունը և խթանում է ուղեղի բջիջների աշխատանքը, ամրացնում նյարդային համակարգը։  

A, C, E խմբերի վիտամիններն օգնում են բարելավել տեսողությունը և կանխել ակնաբուժական պաթոլոգիաները։ Սալորաչիրի հակաօքսիդանտները կանխում են մարմնի բջիջների չարորակ վերափոխման առաջացումը։


Թարգմանությունը՝ infolife.am-ի


0

TAG: Օգտակար, սև սալոր, սալորաչիր, սթրես, վիտամիններ,

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարկադեի օգտակար հատկությունները
Օգտակար

Կարկադեի օգտակար հատկությունները