Խաղողը՝  հակաօքսիդանտների հիմնական աղբյուր

Խաղողը հարուստ է վիտամիններով, միկրոտարրերով, ամինաթթուներով, բջջանյութով, ինչպես նաև զանազան ֆերմենտներով և եթերայուղերով։ 


 

Հետազոտությունները ցույց են տվել, որ խաղողը կանխում է թրոմբների առաջացումը և սրտի նոպաները կանխող հիանալի պրոֆիլակտիկ միջոց է։ Ամրացնում է արյունատար անոթների պատերը։

Կանաչ խաղողը բարձրացնում է դիմադրողականությունը, հաղորդում է  առույգություն ու էներգիա։

Կարմիր տեսակի խաղողն ունի հակաբակտերիալ ազդեցություն ունի, ինչի շնորհիվ օրգանիզմը պաշտպանում է մի շարք վիրուսներից ու մակաբույծներից։

Մուգ կապույտ կամ սև խաղողը օգտակար է երիկամների և սրտանոթային համակարգի համար, պարունակում է մեծ քանակությամբ երկաթ։ Մուգ խաղողի մեջ պարունակվող թթուները նվազեցնում են մեզի թթվայնությունը և դրականորեն ազդում մեր ինքնազգացողության վրա։ Այս առումով խաղողը օգտակար է նաեւ երիկամներում քարերի առաջացումը կանխելու համար։

Մուգ տեսակների խաղողի հյութը հակաուռուցքային ազդեցություն ունի, խթանում է ուղեղի աշխատանքը և լավ ազդեցություն է ունենում տեսողության վրա։

 


Թարգմանությունը՝ infolife.am-ի

0

TAG: Օգտակար, խաղող, վիտամիններ, միկրոէլեմենտներ, էներգիա, դիմադրողականություն, հակաօքսիդանտ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարկադեի օգտակար հատկությունները
Օգտակար

Կարկադեի օգտակար հատկությունները