Օրգանիզմի ուժերը վերականգնող ըմպելիք
30.11.2022
Նուռն անվանում են «աստվածների սնունդ»։ Այն ոչ միայն ամրապնդում է առողջությունը, այլև կանխում է մի շարք հիվանդություններ։
Մեկ նուռը պարունակում է մարդուն անհրաժեշտ վիտամինների օրական չափաբաժնի մոտ 40 տոկոսը, բայց այն չի կարելի չարաշահել։
Նռան հատիկները պարունակում են վիտամին С, Р, B6 և В12։ Վիտամին C-ն, ինչպես հայտնի է, ամրացնում է դիմադրողականությունը։ Վիտամին Р-ն դրական ազդեցություն ունի արյունատար անոթների վրա։ B6-ն ամրացնում է նյարդային համակարգը, իսկ B12-ը նպաստում արյան վերականգնմանը։
Նռան հյութը հարուստ է բուսական թթուներով՝ լիմոնաթթու, խնձորաթթու, գինեթթու, թրթնջկաթթու, սաթի թթու։ Դրանց շնորհիվ այն գրգռում է ախորժակը և ստամոքսի ցածր թթվայնության դեպքում օգնում նյութափոխանակությանը։
Նռան հյութը հակացուցված է ստամոքսի խոցային հիվանդության և բարձր թթվայնությամբ ուղեկցվող գաստրիտի դեպքում։
Նուռը նաև բարձրացնում է հեմոգլոբինը։
Նռան ամենահայտնի հատկությունը անեմիայի դեմ պայքարն է։ Անեմիայի դեպքում անհրաժեշտ է խմել նռան նոսրացված հյութը կես բաժակ օրական 3 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ 2 ամիս շարունակ։
⠀
Նվազեցնում է արյան ճնշումը
Նռան հատիկները շատ նրբորեն նվազեցնում են արյան ճնշումը հիպերտոնիկ հիվանդների մոտ: Իսկ նռան չորացրած թաղանթները թեյի մեջ կօգնեն հանգստացնել նյարդային համակարգը, ազատվել անհանգստությունից և բարելավել գիշերային քունը։
Նուռը բարձրացնում է հորմոնների ակտիվություն
Նռան հատիկները պարունակում են յուղեր, որոնք վերականգնում են օրգանիզմում հորմոնալ հավասարակշռությունը։
⠀
Փոխարինում է ինսուլինին
Նռան պտուղները այն քիչ քաղցր մրգերից են, որոնք ոչ միայն ընդունելի են, այլեւ օգտակար են դիաբետով հիվանդների համար։
⠀
Բուժում է մաշկը
Յուղոտ մաշկի, ակնեի կամ թարախային ցանի ժամանակ կարագով կամ ձիթապտղի յուղով թեթև տապակած, մանրացված նռան կեղևից դիմակ պատրաստեք։
17.02.2023 Դիտված : 867
13.02.2023 Դիտված : 799
21.02.2023 Դիտված : 766
17.02.2023 Դիտված : 703