Օրգանիզմի ուժերը վերականգնող ըմպելիք
30.11.2022
Գիտեք, թե ինչու է կարևոր սննդակարգում ունենալ կարմիր գույնի մթերքներ։
Բազուկ, կարմիր պղպեղ, լոլիկ, բողկ, կարմիր գազարի տեսակներ, ձմերուկ, կարմիր խնձոր, կեռաս, նուռ, կարմիր սալոր, լոռամիրգ, կարմիր հաղարջ, ելակ, ազնվամորի, պապրիկա, սումախ, չիլի և այլն: Այս բոլոր կարմիր մթերքները ակտիվացնում են լյարդը և փայծաղը, նպաստում են արյունաստեղծ գործընթացներին, արյան շրջանառությանը, ամրապնդում են սրտի մկանները և ունեն հզոր հակաքաղցկեղային հատկություններ:
Կարմիր մթերքները օգտակար են երկաթի դեֆիցիտի և մարսողական խնդիրների դեպքում՝ օգնում են հեռացնել վնասակար նյութերը և ունեն աշխուժացնող, ջերմացնող ազդեցություն։
Սննդամթերքի կարմիր գույնը ապահովում է ամենահզոր հակաօքսիդանտը՝ լիկոպենը։ Դրա հատկություններից մեկն ազատ ռադիկալների դեմ պայքարն է, ինչպես նաև ենթադրվում է, որ այն ունի որոշակի հակաքաղցկեղային ազդեցություն: Ջերմային մշակումը ոչ միայն չի ոչնչացնում այս նյութը, այլեւ նույնիսկ մեծացնում է դրա յուրացման մատչելիությունը։
Մեկ այլ հակաօքսիդանտ, որը պարունակում է կարմիր սննդամթերքը ֆենոլն է։ Սա հիանալի օգնական է սթրեսի և երկարատև դեպրեսիայի դեմ պայքարում։
Կարմիր մթերքներում պարունակվող ֆլավոնոիդները պատասխանատու են լավ տեսողության և հիշողության համար։
Թարգմանությունը՝ infolife.am-ի
15.03.2023 Դիտված : 924
13.02.2023 Դիտված : 849
21.02.2023 Դիտված : 846
17.02.2023 Դիտված : 754