Օրգանիզմի ուժերը վերականգնող ըմպելիք
30.11.2022
Թեյի գիտակները և արտադրողները խորհուրդ են տալիս խմել այս ըմպելիքը թարմ եփած վիճակում։ Եվ բանը միայն այն չէ, որ թեյի համն ու բույրն այսպես ավելի լավ են բացահայտվում։
Եթե ըմպելիքը մի քանի ժամ մնում է, ապա թթվածնի ազդեցության տակ դրա մեջ սկսում են ձևավորվել մանրէներ և վնասակար միացություններ: Թեյի մակերեսին դրանք նման են խիտ մուգ թաղանթի, որը հետք է թողնում բաժակի վրա։ Այս նյութերը ամենաուժեղ ազդեցությունն ունեն ստամոքս-աղիքային համակարգի օրգանների, հիմնականում լյարդի վրա։
Երեկվա թեյի մեջ իսկապես վտանգավոր կարող են լինել այն մանրէները, որոնք բազմանում են սենյակային ջերմաստիճանում։ Թեյի տերևները չեն պարունակում որևէ վտանգավոր նյութ, սակայն մանրէները կարող են այնտեղ հայտնվել արտադրության, տեղափոխման, պահպանման և պատրաստման ընթացքում։ Հետևաբար, մասնագետները խորհուրդ են տալիս թեյը և բուսական թուրմերը, որոնք հաճախ անվանում են նաև թեյեր, պատրաստել եռացող ջրով, քանի որ դա կօգնի ոչնչացնել պաթոգեն միկրոօրգանիզմների մեծ մասը։ Սակայն, նույնիսկ այս դեպքում պարզվում է, որ ավելի քան 16 ժամ առաջ եփված թեյի մեջ E. coli-բակտերիան սկսում է ակտիվորեն բազմանալ, ինչը կարող է իսկապես վտանգավոր լինել առողջության համար: Ավելին, եթե թեյի եփման ջերմաստիճանը բավականաչափ բարձր չէ, դրա պահպանման ժամկետը կարճ է։
Եթե ափսոսում եք թափել երեկվա թեյը, ավելի լավ է այն գիշերը սառնարանում պահել, քանի որ, ինչպես նշեցինք,
«սենյակային» ջերմաստիճանը հիանալի պայմաններ է ստեղծում մանրէների վերարտադրության համար։ 4.5°C-ից մինչև 60°C ջերմաստիճանում այս միկրոօրգանիզմների թիվը կրկնապատկվում է յուրաքանչյուր 20 րոպեն մեկ։
Ճապոնացիները 24 ժամ թողնված թեյը համարում են «օձի խայթոցից ավելի վատ», իսկ չինացիները այն համեմատում են թույնի հետ։
15.03.2023 Դիտված : 981
21.02.2023 Դիտված : 910
13.02.2023 Դիտված : 899
17.02.2023 Դիտված : 808