Օրեգանո․ հայտնի ու չբացահայտված համեմունքը

Օրեգանոն մակաբույծները, միզուղիների և միզապարկի վարակները, հերպեսը և գրիպի վիրուսները ոչնչացնող ամենահզոր բույսն է։


 

Մենք սովոր ենք այն օգտագործել որպես պիցցայի կամ ծովամթերքի համեմունք, բայց այս համեստ խոտաբույսը ավելին է, քան պարզապես համեմունքը․այն մեր առողջության հզոր դաշնակիցն է։

Օրեգանոն դարեր շարունակ կարևորվել է ժողովրդական բժշկության մեջ։ Նրա երկու բաղադրիչները՝ կարվակրոլը և թիմոլը, հայտնի են իրենց հակաբակտերիալ,  հակավիրուսային, հակասնկային և հակաբորբոքային հատկություններով։


Ինչ կարող է անել օրեգանոն մեր առողջության համար


1. Լավացնում է մարսողությանը

Օրեգանոյի յուղը կարող է օգնել վերականգնել աղիքային հավասարակշռությունը՝ պայքարելով մակաբույծների դեմ։


2. Նպաստում է միզուղիների աշխատանքին

Դրա մեղմ հակաբակտերիալ ազդեցությունը կարող է օգտակար լինել միզուղիների առողջությունը պահպանելու համար, հատկապես աննշան անհարմարության կամ գրգռվածության ժամանակահատվածներում։


3. Բարձրացնում է դիմադրողականությունը

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կարվակրոլը կարող է դանդաղեցնել որոշակի վիրուսների, այդ թվում՝ գրիպի և հերպեսի շտամների բազմացումը՝ ապահովելով լրացուցիչ իմունիտետ։


4. Հանգստացնում է հոդերի ցավը

Իր հակաբորբոքային հատկությունների շնորհիվ օրեգանոն կարող է բնականորեն թեթևացնել հոդերի ցավը  կամ նյարդային գրգռվածությունը։


5. Հավասարակշռում է սնկերի մակարդակը

Օրեգանոյի յուղը հատկապես արդյունավետ է պայքարում Candida կոչվող սնկի դեմ։

 

Ինչպես օգտագործել օրեգանոն առօրյա կյանքում

1. Բուսական թեյ

Թարմ կամ չորացրած օրեգանոյի տերևները թրջել տաք ջրի մեջ 5-10 րոպե։ Այս հանգստացնող ըմպելիքը հատկապես օգտակար է ուտելուց հետո կամ ավելի ցուրտ եղանակին։

 

2. Եթերային յուղ (օգտագործեք զգուշությամբ)

Օրեգանոյի յուղը պետք է օգտագործել միայն նոսրացված վիճակում՝ խառնելով այն այլ յուղերի հետ։ Ներքին օգտագործումից առաջ անպայման խորհրդակցեք բժշկի հետ։ Արտաքին կիրառման ժամանակ խառնել մեկ կամ երկու կաթիլ կոկոսի կամ ձիթապտղի յուղին և քսել շատ բարակ շերտով մաշկի փոքր հատվածներին (երբեք մի օգտագործեք չնոսրացված վիճակում, մի քսեք վնասված մաշկին):

2

TAG: Օգտակար,օրեգանո, վիտամիններ, խոլեստերին, մարսողություն, յուղ, համեմունք, միզուղի, մարսողություն, հոդացավ, բուսական թեյ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Չիչխանի յուղի օգտակարությունը
Օգտակար

Չիչխանի յուղի օգտակարությունը