Օրգանիզմի ուժերը վերականգնող ըմպելիք
30.11.2022
Մինչ ոմանք քնելու համար ոչխարներ են հաշվում, իսկ մյուսները՝ կողմնակի ազդեցություններով դեղահաբեր կուլ տալիս, կամ փորձում շշմել հեռախոսների էկրաններին նայելու օգնությամբ, կան մարդիկ, ովքեր հայտնաբերել են քնելու զարմանալի և բնական միջոց։
Խոտաբույսերի թուրմ, որը կարող է նրբորեն և արդյունավետորեն ձեզ ուղղորդել դեպի խորը և վերականգնող քնի աշխարհ։
Քունն այսօր դեֆիցիտ է դարձել։
Մարդկանց մոտավորապես 30-35%-ը տառապում է քնի խանգարումներից։
Հիմնական պատճառներն են մշտական սթրեսը, էկրանների լույսերը, առօրյա լարվածությունն գերծանրաբեռնվածությունը, նստակյաց կյանքն ու ֆիզիկական ակտիվության բացակայությունը։
Որակյալ քուն նշանակում է՝ իմունային համակարգի ամրապնդում, հիշողության և կենտրոնացման բարելավում, հորմոնալ հավասարակշռություն, դեպրեսիայի և անհանգստության կանխարգելում։
Երեք բույս, որոնք վերականգնում են առողջ քունը
1. Վալերիանա կամ կատվախոտ
Օգտագործվում է հնագույն ժամանակներից։ Օգնում է պայքարել անքնության դեմ, նվազեցնել անհանգստությունը, իջեցնել արյան ճնշումը
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քնելու համար անհրաժեշտ ժամանակը կրճատվում է 15-20 րոպեով, իսկ քնի որակը բարելավվում է մինչև 40%:
2. Մարակուայի ծաղիկներ
Հարուստ է ֆլավոնոիդներով, որոնք նպաստում են օրգանիզմի թուլացմանը
3. Մելիսա
Ունի հանգստացնող ազդեցություն, թեթևացնում է մկանային լարվածությունը և նպաստում մարսողությանը:
Թուրմը պատրաստելու համար անհրաժեշտ է․
1 ճաշի գդալ չորացրած կատվախոտի արմատ (5 գ)
1 ճաշի գդալ մելիսայի տերևներ (5 գ)
1 ճաշի գդալ մարակուայի ծաղիկներ (5 գ)
250 մլ եռացրած ջուր
Եռացրած ջուրը լցնել խոտաբույսերի խառնուրդի վրա:
Ծածկել և թողնել թրմվի 10-15 րոպե:
Քամել և խմել տաք վիճակում քնելուց 30-40 րոպե առաջ:
Կարող եք ավելացրեք մի փոքր մեղր կամ կիտրոնի հյութ, եթե նախընտրում եք ավելի մեղմ համ:
Այս խոտաբույսերը չեն թուլացնում ձեզ ինչպես դեղահաբերը, այլ նրբորեն ակտիվացնում են պարասիմպաթիկ նյարդային համակարգը,
որը
պատասխանատու
է
հանգստի
և
վերականգնման
համար։
17.02.2023 Դիտված : 1299
15.03.2023 Դիտված : 1297
21.02.2023 Դիտված : 1218
13.02.2023 Դիտված : 1139