Շոկոլադե
ֆոնդան ֆրանսիական խոհանոցի հայտնի աղանդեր է։ Այն նուրբ, բուրավետ կեքս է՝
խրթխրթան, ախորժելի կեղևով և հեղուկ շոկոլադե միջուկով։
Բաղադրությունը․
• Սև
շոկոլադ 100 գր
• Կարագ
100 գր +10 գր յուղելու համար
•
Շագանակագույն շաքարավազ 150 գր
• Հավի
ձու 4 հատ
•
Վանիլային շաքարավազ 1,5 ճ.գ.
• Ցորենի
ալյուր 50 գր
• Կակաո
15 գր
• Շաքարի
փոշի 5 գր
Պատրաստման
եղանակը.
1. Գոլորշու
վրա հալեցնել շոկոլադն ու կարագը։ Խառնել մինչև ստացվի համասեռ զանգված։
2. Կեքսի
կաղապարները յուղել կարագով և ցանել կակաոյի փոշի։
3. Ձուն
հարել շագանակագույն շաքարավազի հետ, ավելացնել կես թեյի գդալ աղ և վանիլային
շաքար։
4. Ձվի
զանգվածը բարակ հոսքով լցնել շոկոլադե զանգվածի մեջ։ Ավելացնել ցորենի ալյուրը և
խառնել բաղադրիչները, որ գնդեր չմնա։
5. Ստացված
խմորը լցնել կաղապարների մեջ։
6. Ջեռոցը
տաքացնել 180 աստիճան։ Կաղապարները դնել ջեռոցը, թխել 12-15 րոպե։ Երբ կեքսի վերին
շերտը ձևավորվի և պնդանա՝ հանել ջեռոցից։
Շոկոլադե ֆոնդան
պատրաստ է։ Հանել կաղապարներից, վրան շաղ տալ շաքարի փոշի։ Մատուցել տաք վիճակում,
որպեսզի կտրելիս շոկոլադե զանգվածը հոսի։
Բարի ախորժակ
Թարգմանությունը՝ Infolife.am-ի