Բանջարեղենային ռագու տավարի մսով, սոուսով

Հյութալի միս, բուրավետ բանջարեղեն, համեղ սոուս․Այս բաղադրատոմսը կստիպի ձեզ սիրահարվել առաջին իսկ պատառից։


 

Անհրաժեշտ է․

 

▫️600 գ տավարի փափուկ միս

▫️2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ

▫️3 ճաշի գդալ սոյայի սոուս

▫️1 ճաշի գդալ լոլիկի մածուկ

▫️1 ճաշի գդալ եգիպտացորենի օսլա ըստ ցանկության

▫️400 մլ ջուր կամ բանջարեղենի արգանակ

▫️1 սոխ

▫️1 մեծ գազար

▫️2 կանաչ պղպեղ

▫️1 կարմիր բուլղարական պղպեղ

▫️1 ճաշի գդալ կարագ

▫️1 թեյի գդալ պապրիկա, սև պղպեղ, օրեգանո և սխտորի փոշի (կամ 1 պճեղ սխտոր)

 

Միսը կտրատել շերտերով, մարինացնել սոյայի սոուսի և ձիթապտղի յուղի մեջ, թողնել սառնարանում առնվազն մեկ ժամ: Տապակել միսը մինչև գույնը փոխվի: Անհրաժեշտության դեպքում ավելացնել մի փոքր ջուր և եփել կափարիչի տակ:

 

Ավելացրնել կարագը և տապակել ևս մի քանի րոպե։ Կտրատել բանջարեղենը շերտերով և ավելացնել մսին, տապակել մինչև մի փոքր փափկի։ Խառնել լոլիկի մածուկը և համեմունքները։ Լուծել օսլան ջրի/արգանակի մեջ, լցնել կաթսայի մեջ։ Ծածկել կափարիչով և եփել թույլ կրակի վրա 30 րոպե։

 

Կարելի է մատուցել բրնձի հետ։

Բարի ախորժակ

1

TAG: Խոհանոց, բանջարեղեն, ռագու, սոուս, միս, պղպեղ, սոխ, գազար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարմիր աղացած պղպեղի բուժիչ հատկությունները
Առողջություն

Կարմիր աղացած պղպեղի բուժիչ հատկությունները