Թեյ` Չինգիզ Խանի բաղադրատոմսով
30.10.2022
Սմբուկով ռուլետներ պատրաստելու համար, որպես կանոն, օգտագործվում է մեկ տոննա ձեթ և հսկայական քանակությամբ ալյուր։ Մենք հարցը կլուծենք այլ եղանակով՝ կթխենք ջեռոցում կամ կեփենք գրիլի վրա։
• սմբուկ 3 հատ
• Գազար 1 հատ
• Սոխ 1 հատ
• Սխտոր 4 պճեղ
• Լոլիկ 120-150 գր
• Բուսական յուղ՝ տապակելու համար
• Աղ՝ ըստ ճաշակի
• Սև աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի
• Թթվասեր 2 ճ.գ.
• Մայոնեզ 1 ճ.գ.
• Փայտիկներ, շամփուրներ
1. Մաքրել գազարն ու սոխը։ Սոխը մանր խորանարդիկների կտրատել, գազարը անցկացնել մանր քերիչով։
2. Բուսայուղով տաք թավայի մեջ տապակել սոխը մինչև ոսկեգույն դառնա։ Հետո - ավելացնել գազարն ու մի պտղունց աղ, աղացած սև պղպեղ։ Տապակել բանջարեղենը 5-7 րոպե:
3. Պատրաստել սոուսը։ Մաքրել սխտորը և ճզմել։ Առանձին ամանի մեջ լցնել մայոնեզը, թթվասերը և սխտորը: Ցանկության դեպքում ավելացնել սամիթ։ Բաղադրիչները խառնել։
4. Եթե սմբուկները եփելու եք ջեռոցում, ապա հեռացրեք կեղևը։ Եթե եփելու եք գրիլի վրա, ապա կեղևը հեռացնելու կարիք չկա։
5. Սմբուկները կտրատել շերտերով: Ցանել աղ և պղպեղ։ Քսել սխտորի սոուսը։ Լոլիկը կտրատել շերտերով։
6. Սմբուկի շերտի եզրին դնել լոլիկի շերտը, լցնել մի թեյի գդալ տապակած բանջարեղեն, ամուր փաթաթել և ամրացնել ատամի չոփով։
7. Ջեռոցի թավային փռել յուղաթուղթ, շարել ռուլետները և ուղարկել ջեռոց:
8. Ջեռոցը պետքէ տաքացնել 200 աստիճան։ Պատրաստման տևողությունը 25-30 րոպե է։ 15 րոպե անց սմբուկը կսկսի վառ ոսկեգույն երանգ ստանալ։ Որպեսզի դրանք չայրվեն, կարող եք ջերմաստիճանը իջեցնել մոտ 180 աստիճանի կամ ռուլետներին քսել քիչ քանակությամբ թթվասեր/մայոնեզ։
9. Ռուլետները գրիլի վրա խորովելու դեպքում սմբուկի շերտերը տապակել 2-3 րոպե։ Դրանից հետո քսել սոուս, դնել բանջարեղենի միջուկը և լոլիկի մի շերտ և փաթաթել՝ ամրացնելով ատամի չոփով։
10. Ուտեստը մատուցել սառը կամ գոլ վիճակում։
Բարի ախորժակ։
17.02.2023 Դիտված : 735
13.02.2023 Դիտված : 701
21.02.2023 Դիտված : 655
17.02.2023 Դիտված : 598