Թեյ` Չինգիզ Խանի բաղադրատոմսով
30.10.2022
Ի՞նչ կարելի է պատրաստել սմբուկով. Բազմաթիվ ուտեստներ։
Բայց այսօր առաջարկում ենք պատրաստել ծույլ ուտեստ՝ սմբուկի կոտլետներ՝ արագ բաղադրատոմսով։ Նրանք նույնիսկ ավելի համեղ են, քան մսային կոտլետները:
• Սմբուկ 500 գ
• Լոլիկ 1 հատ
• Սոխ 1 հատ
• Սխտոր 2-3 պճեղ
• Կանաչի 10 գ
• Ձու 1 հատ
• Պանիր (կոշտ) 50 գ
• Սպիտակաձավար /մաննի/ 2-3 ճ.գ.
• Աղ և սև պղպեղ՝ ըստ ճաշակի
• Սխտորի փոշի 1 ճ.գ.
• Համեմ 1 ճ.գ.
• Եգիպտացորենի փաթիլներ 80-100 գ
1. Սմբուկը մաքրել և կտրատել փոքր խորանարդիկներով։ Կափարիչի տակ Մարմանդ կրակի վրա, փակ կափարիչով եփեք մինչև փափկի՝ հետևելով, որ ամբողջ հեղուկը չգոլորշիանա։ Անհրաժեշտության դեպքում քիչ–քիչ ջուր ավելացրեք։ Պատրաստման տևողությունը մոտ 15 րոպե:
2. Շոգեխաշած սմբուկները տեղափոխել քամիչի մեջ՝ ավելորդ ջուրը հեռացնելու համար։
3. Սոխը քերիչով/բլենդերով կամ մանր կտրատել։
4. Լոլիկը կտրատել, սերմերը հանել, մարմինը մանրել։
5. Առանձին տարայի մեջ լցնել սմբուկը, սոխը և լոլիկը։ Տրորել:
6. Պանիրը անցկացնել մանր քերիչով։
7. Ավելացնել մանր կտրատած կանաչին, սխտորը, քերած պանիրը, ձուն, սպիտակաձավարը, աղը, աղացած սև պղպեղը, համեմը, սխտորի փոշին։ Խառնել։ Թողնել 10-15 րոպե, մինչև սպիտակաձավարը ուռի։ Եթե ամանի մեջ ավելորդ հեղուկ կա, քամել այն։
8. Ձևավորել կոտլետները, թաթախել պաքսիմատի, սպիտակաձավարի, ալյուրի կամ եգիպտացորենի փաթիլների մեջ:
9. Բուսական յուղով տաք տապակի մեջ տապակել երկու կողմից մոտավորապես 2-3 րոպե, մինչև դառնա ոսկե– դարչնագույն:
10. Տապակած կոտլետները դնել թղթե սրբիչի վրա՝ ավելորդ բուսայուղը հեռացնելու համար։
Բարի ախորժակ!
17.02.2023 Դիտված : 352
21.02.2023 Դիտված : 344
17.02.2023 Դիտված : 304
13.02.2023 Դիտված : 302