Դդմիկով ու կարտոֆիլով կեքս՝ թարթար սոուսով

Թարթար սոուսով մատուցվող փափուկ կեքսները ֆանտաստիկ ընտրություն են բոլոր նրանց համար, ովքեր փնտրում են հեշտ ու համեղ ճաշատեսակ:


 

Այս բաղադրատոմսը հիանալի միջոց է բանջարեղենը ձեր սննդակարգում ներառելու համար: Դդմիկն ու կարտոֆիլը վիտամինների և մանրաթելերի հիանալի աղբյուր են։ Թարթարի սոուսը ավելի է ընդգծում կեքսերի մեղմ համը:

 

Բաղադրությունը:

Կեքսերի համար.

1 դդմիկ

1 կարտոֆիլ

3 ճաշի գդալ սպիտակաձավար

50 մլ կաթ

50 գրամ պանիր 2 ձու

2 ճաշի գդալ բուսական յուղ

1 ճաշի գդալ փխրեցուցիչ

70 գրամ ալյուր

Թարմ սամիթ և մաղադանոս

Աղ՝ ըստ ճաշակի

 

Թարթար սոուսի համար.

4 պահածոյացված վարունգ

10 հատ ձիթապտուղ առանց կորիզների

Թարմ սամիթ

3 պճեղ սխտոր

2 ճաշի գդալ թթվասեր

2 ճաշի գդալ մայոնեզ

Նախապես տաքացրեք ջեռոցը 180°C։

Դդմիկն ու կարտոֆիլը քերեք, քամեք։

Հարիչի օգնությամբ լավ խառնեք բոլոր բաղադրիչները մինչև դառնա միասեռ զանգված։

Խառնեք մանր կտրատած սամիթն ու մաղադանոսը, համեմել աղով՝ ըստ ցանկության։

Հավասարապես լցրեք կեքսի համար նախատեսված տարաների մեջ՝ կեսից մի փոքր ավել։

Թխեք նախօրոք տաքացրած ջեռոցում 20 րոպե, կամ մինչև կեքսները ոսկե դարչնագույն դառնան։

Սուսը պատրաստելու համար բլենդերի օգնությամբ հարել պահածոյացված վարունգը, առանց կորիզի ձիթապտուղները, կտրատած սամիթը, սխտորը, թթվասերը և մայոնեզը։ Թողեք սառնարանում։

Մատուցեք կեքսերի հետ։


Թարգմանությունը՝ infolife.am-ի

0

TAG: Խոհանոց, դդմիկ, կարտոֆիլ, սոուս, կեքս

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարկադեի օգտակար հատկությունները
Օգտակար

Կարկադեի օգտակար հատկությունները