Թեյ` Չինգիզ Խանի բաղադրատոմսով
30.10.2022
Աշնան ցուրտ օրերին կարելի է տաքանալ գինով պատրաստված բուրավետ ըմպելիքով։
Գլինտվեյնը երկար պատմություն ունի։ Սկզբում խմիչքը մատուցվում էր միայն սառը վիճակում: Իսկ ըմպելիք պատրաստելու գլխավոր գաղտնիքը տաք գինին ցանկալի ջերմաստիճանի հասցնելն էր՝ 70-80 աստիճան: Մի եռացրեք, այլապես համեմունքները դառը համ կպարտադրեն, և դուք չեք կարողանա վայելել նուրբ բույրն ու նուրբ հետհամը:
Բաղադրությունը․
• Կարմիր գինի 750 մլ
• Նարինջ 1 հատ
• Նարնջի հյութ 400 մլ
• Դարչին (ձողիկներ) 2 հատ
• Շաքարավազ (նախընտրելի է շագանակագույն) 130 գր
Պատրաստման եղանակը․
1. Կաթսայի մեջ լցնել գինի, նարնջի հյութ, շաքարավազ, դարչինի ձողիկներ։ Դնել միջին կրակի վրա։ Խառնել այնքան, մինչև շաքարավազը լուծվի։
2. Նարինջը լվանալ և կտրատել կեղևի հետ միասին։ Լցնել կաթսայի մեջ։
3. Ըմպելիքը մոտ 10 րոպե եփել մարմանդ կրակի վրա, բայց չթողնել, որ գինին եռա, հակառակ դեպքում սպիրտը կգոլորշիանա։ Գլինտվեյնն իդեալական համ կունենա, եթե այն տաքացնել 70-80 աստիճան ջերմաստիճանում։
Լցնել գավաթների մեջ ու մատուցել։
Թարգմանությունը՝ Infolife.am-ի
17.02.2023 Դիտված : 735
13.02.2023 Դիտված : 702
21.02.2023 Դիտված : 656
17.02.2023 Դիտված : 598