Անհավանական համեղ «Գնչուական կոտլետներ»

Այս կոտլետները խելահեղ համեղ և հյութալի են։


 

Բաղադրությունը.

- 700 գ տավարի աղացած միս

- 3 սոխ

- կես բոքոն

- 3 լոլիկ

- 150 մլ կաթ

- 2 պճեղ սխտոր

- կես փունջ սամիթ

- կես փունջ մաղադանոս

- 1 թեյի գդալ աղ

- 2 ճաշի գդալ արևածաղկի ձեթ

Ինչպես պատրաստել.

Բոքոնը կտրատել շերտերով և թաթախել գոլ կաթի մեջ։ Բլենդերով խառնել սոխը, սխտորը և փափկած բոքոնը։ Ավելացնել մի քիչ աղ: Մաքրել լոլիկը, մանրել, ավելացնել կանաչին, խառնել բոքոնի զանգվածին, ապա խառնել աղացած մսին։ Պատրաստել կոտլետներ, շարել թավայի մեջ փռած և նախապես յուղած թխման թերթիկի վրա և թխել ջեռոցում 30-35 րոպե 220 աստիճան ջերմաստիճանում։


Բարի ախորժակ



Թարգմանությունը՝
Infolife.am-ի

1

TAG: խոհանոց, կոտլետ, գնչուական

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարմիր աղացած պղպեղի բուժիչ հատկությունները
Առողջություն

Կարմիր աղացած պղպեղի բուժիչ հատկությունները