Խոհանոց

Բանանով շոռակարկանդակ

09.12.2022

Բանանով  շոռակարկանդակ

Եթե մեկ անգամ փորձել եք շոռակարկանդակ, ապա համոզվել եք, որ այն անհավանական համեղ է:


 

Բաղադրությունը․

• թխվածքաբլիթ– 200 գ.

• կարագ - 50 գ.

• կաթ – 2 ճ.գ.

 

Կրեմի համար.

• կաթնաշոռ՝ 400 գ.

• թթվասեր՝ 100 գ.

• մեղր՝ 4 ճ.գ.

• սերուցք 33% - 200 մլ.

• շաքարի փոշի՝ 2 ճ.գ.

• վանիլային շաքարավազ – 1 ճ.գ.

• կիտրոնի կեղև – 1 ճ.գ.

• կիտրոնի հյութ - 3 ճ.գ.

• լուծվող ժելատին - 8 գ.

• բանան - 3 հատ.

 

Պատրաստման եղանակը․


1. Թավայի մեջ, որի կողմերն առանձնանում են, փռել յուղաթուղթ: Թխվածքաբլիթները տրորել, խառնել կարագի և կաթի հետ, զանգվածը սեղմել կաղապարի հատակին, դնել սառնարանը։

2. Բանանը տրորել։

3. Ժելատինը լցնել կիտրոնի հյութի մեջ, ապա դնել գոլորշու վրա, խառնել բանանի խյուսի հետ, 10 րոպեով դնել սառնարանը։

4. Կաթնաշոռը տրորել, ավելացնել կիտրոնի կեղևը, թթվասերն ու մեղրը, մի փոքր հարել, սերուցքը շաքարավազի և վանիլային շաքարի հետ առանձին հարել, կաթնաշոռին ավելացնել բանանի խյուսն ու սերուցքը, ամեն ինչ նորից լավ հարել, լցնել կաղապարի մեջ և մի քանի ժամ դնել սառնարանը:


Բարի ախորժակ։

 

Թարգմանությունը՝ Infolife.am-ի

1

TAG: խոհանոց, բանան չիզքեյկ, շոռակարկանդակ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարկադեի օգտակար հատկությունները
Օգտակար

Կարկադեի օգտակար հատկությունները