Ջեռեփուկ դդմիկով ու կարտոֆիլով

Դուք երբեք չեք փորձել նման համեղ բանջարեղենային ջեռեփուկ։


 

Թարմացրեք ձեր ճաշացանկը կարտոֆիլից, դդմիկից, պանրից ու անուշաբույր համեմունքներից պատրաստված բանջարեղենային ջեռեփուկի օգնությամբ, որը շատ պարզ է, բայց անչափ ախորժելի ու համեղ:


Պատրաստելու համար ձեզ հարկավոր են հետևյալ բաղադրիչները.

         
3 մեծ կարտոֆիլ

         2 դդմիկ

         3 ձու

        100 մլ ձեթ

        1 բաժակ ալյուր

        1 թ.գ փխրեցուցիչ

       պանիր 120 գ

       տոմատի սոուս կամ մածուկ

      կարմիր պղպեղ, աղ, այլ համեմունքներ ու կանաչի ըստ ճաշակի

       սխտոր

 

Դդմիկները անցկացնել խոշոր քերիչով, ավելացնել աղ, խառնել և թողնել 5 րոպե, լավ քամել և տեղափոխել մեծ տարայի մեջ։

Կարտոֆիլը նույնպես անցկացնել խոշոր քերիչով, 5 րոպե թողնել սառը ջրում, խառնել և օսլայի ավելցուկով ջուրը քամել, թող խառնուրդը լավ քամվի։

Կանաչիները և սխտորը մանր կտրատել։

Ձվերը հարել, ավելացնել ալյուրը փխրեցուցիչով, ավելացնել աղ և համեմել։

Ամեն ինչ խառնել իրար հետ:

Տապակին փռել յուղաթուղթ։

Լցնել խառնուրդը և հարթեցնել:

Վրան քսել տոմատի սոուս։

Լցնել քերած պանիրը։

Թխել 180 աստիճանի ջեռոցում մոտ 1 ժամ։

Մատուցելիս վրան ցանել մանր կտրատած սամիթ։


Ձեզ դուր կգա այս անուշաբույր, ախորժելի և համեղ ջեռեփուկը, հատկապես, եթե դրա համար սոուս պատրաստեք թթվասերից կամ մայոնեզից՝ սխտորով և կանաչեղենով։

 

Թարգմանությունը՝ infolife.am-ի

0

TAG: Խոհանոց, դդմիկ, կարտոֆիլ, սոուս, համեմունք, ջեռեփուկ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարկադեի օգտակար հատկությունները
Օգտակար

Կարկադեի օգտակար հատկությունները