Թեյ` Չինգիզ Խանի բաղադրատոմսով
30.10.2022
Նուրբ, հյութալի հավի կրծքամիս՝ կարտոֆիլով և բանջարեղենային միջուկով։ Այս ուտեստը կդառնա ձեր սեղանի զարդը։
Բաղադրիչներ․
• հավի կրծքամիս - 3 հատ
• աղ - ½ թեյի գդալ
• համեմունք հավի համար - ½ թեյի գդալ
• սխտոր - 6 պճեղ
• կիտրոնի հյութ - 3 ճաշի գդալ
• սոյայի սոուս – 80 մլ
• կարտոֆիլ
• համեմունք կարտոֆիլի համար
• գազար - 1 հատ
• պանիր - 300 գ
• չոր մաղադանոս
• մայոնեզ - 3 ճաշի գդալ
• կարագ - 20 գ.
Դանակի օգնությամբ հավի կրծքամսի մեջտեղի հատվածում խորը կտրվածք արեք և անցք բացեք։ Համեմեք աղով ու մսի համար նախատեսված համեմունքով։
Սխտորը ճզմեք, ավելացրեք կիտրոնի հյութ, սոյայի սոուս, աղ և խառնեք։ Հավի կրծքամիսը դրեք խորը տարայի մեջ, լցրեք բուսական յուղի և սոյայի սոուսի մարինադը։ Թողեք 25-30 րոպե։
Կարտոֆիլը կտրատել խոշոր շերտերով, առանց կեղևը նախապես մաքրելու։
Տապակի մեջ փռեք յուղաթուղթ, լսրեք կարտոֆիլը, ցանեք աղ ու սև պղպեղ։ Կարտոֆիլի վրա շարեք մարինացված հավի կրծքամիսը:
Գազարը մաքրեք և քերեք կորեական ոճով։ Պանիրը քերեք խոշոր քերիչով և խառնեք գազարին, ավելացրեք չոր մաղադանոս և մայոնեզ։
Խառնուրդը լցրեք հավի կրծքամսի մեջ: Կարագը կտրեք բարակ շերտերով և դրեք լցոնած կրծքամսի վրա։
Ծածկել թրջած յուղաթողով։ Եփել 200 աստիճան ջեռոցում 35-40 րոպե։
Բարի ախորժակ։
Թարգմանությունը՝ infolife.am-ի
17.02.2023 Դիտված : 735
13.02.2023 Դիտված : 701
21.02.2023 Դիտված : 655
17.02.2023 Դիտված : 597