Խոհանոց

Լավաշով լազանյա

11.09.2022

Լավաշով լազանյա

Առաջարկում ենք պատրաստել համեղ լազանյա  հայկական լավաշով։


 

Բաղադրությունը.

• Լավաշ 1 հատ

• Սոխ 1 գլուխ

• Տավարի աղացած միս 0,5 կգ  

• Գազար 1 հատ

• Ձիթապտղի յուղ՝ տապակելու համար

• Կոշտ պանիր 200 գր

• Լոլիկ 0,5 կգ

• Սխտոր 3 պճեղ

• Սև աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի

• Աղ՝ ըստ ճաշակի

Սոուսի համար.

• Կաթ 500 մլ

• Մի պտղունց մշկընկույզ

• Ցորենի ալյուր 4 ճ.գ.

• Կարագ 100 գր

Պատրաստման եղանակը

1. Սոխը կտրատել մանր խորանարդիկներով, գազարը մանրացնել մանր քերիչով։

2. Սխտորը անցկացնել մամլիչով։

3. Տաք կաթսայի մեջ ձիթապտղի յուղով 2-3 րոպե տապակել սոխն ու սխտորը։ Ավելացնել գազարը։ Տապակել ևս 2-3 րոպե։

4. Ավելացնել աղացած միսը: Եփել գալ 15 րոպե՝ երբեմն խառնելով։

5. Լոլիկը դնել եռման ջրի մեջ, հեռացնել կեղևը և կտրատել փոքր խորանարդներով, ավելացնել մսին մի պտղունց աղի հետ։ Խառնել և եփել ևս 10 րոպե միջին ջերմության վրա:

6. Պատրաստել Բեշամել սոուս.

Կարագը ամբողջությամբ հալեցնել։ Ավելացնել մեկ ճաշի գդալ ալյուր և անմիջապես խառնել։ Հենց որ ամբողջ ալյուրը ավելացվի, փոքր չափաբաժիններով լցնել կաթը և անմիջապես խառնել։ Ամբողջ կաթը ավելացնելուց հետո եռացնել 2-3 րոպե։ Եփել միջին կրակի վրա։ Վերջում ավելացնել մի պտղունց մշկընկույզ և աղ։

7. Լավաշը կտրել հավասար կտորներով, կարելի է կլոր:

Կոշտ պանիրը անցկացնել քերիչով։

8. Համապատասխան թավայի մեջ լցնում ենք 2-3 գդալ սոուս, դնում լավաշը, ավելացնում միս, քերած պանիր, ապա կրկին լավաշ, սոուս, միս, պանիր, մինչև սպառվեն բոլոր բաղադրիչները:

9. Պանրի մի մասը թողնում ենք վերջին շերտի համար:

Ջեռոցը տաքացնել 170 աստիճան։ Թավան դնել ջեռոցը 40-50 րոպեով։ Եթե ​​պանիրը սկսի  արագ կարմրել, պետք է ծածկել փայլաթիթեղով:

Լազանիան պատրաստ է։

Թարգմանությունը՝ Infolife.am-ի

5

TAG: խոհանոց, լազանիա, լավաշ, աղացած միս, պանիր, սխտոր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարկադեի օգտակար հատկությունները
Օգտակար

Կարկադեի օգտակար հատկությունները