Թեյ` Չինգիզ Խանի բաղադրատոմսով
30.10.2022
Անչափ պարզ ու համեղ բաղադրատոմս
Բաղադրություն.
• Դդմիկ 2 հատ (միջին չափի)
• Գազար 1 հատ (միջին չափի)
• 2 կարտոֆիլ (փոքր)
• Ձու 2 հատ
• Սպիտակաձավար 2 ճ.գ.
• Սխտոր 2 պճեղ
• Մաղադանոս կանաչի 10 գ
• Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
• Բուսական յուղ՝ տապակելու համար
Թթվասերով սոուսի համար.
• Թթվասեր 60 գ
• Մայոնեզ 60 գ
• Սխտոր 2 պճեղ
• Սամիթ 10 գ
Պատրաստման եղանակը.
1. Դդմիկն անցկացնել խոշոր քերիչով։
2. Աղ անել, խառնել, թողնել ջուրը դուրս տա, ապա քամել։
3. Գազարը մաքրել և անցկացնել մանր քերիչով։
4. Կարտոֆիլը նույնպես անցկացնել մանր քերիչով, հյութը քամել և լցնել խորը ամանի մեջ։
5. Դդմի զանգվածից քամել հյութը եւ ավելացնել կարտոֆիլին։
6. Ավելացնել մանրացրած մաղադանոսը:
7. Առանձին տարայի մեջ հարել ձուն, ավելացնել դդմիկին։
8. Մաքրել սխտորը և ճզմել, ավելացնել կարտոֆիլին ու դդմիկին, ապա ըստ ճաշակի ցանել ու պղպեղ։
9. Ավելացնել սպիտակաձավարը (կարելի է փոխարինել ալյուրով), խառնել, թողնել 10-15 րոպե, որպեսզի սպիտակաձավարն ուռի:
10. Պատրաստել թթվասերի սոուսը՝ խառնելով բոլոր բաղադրիչները:
11. Բանջարեղենի խառնուրդի հյութը ձեռքով քամելով ձևավորել կոտլետներ:
12. Բուսական յուղով տաք թավայի մեջ միջին կրակի վրա կոտլետները տապակել երկու կողմից մինչև ոսկե դարչնագույն դառնալը։
13.Եթե կոտլետները հաստ են և վստահ չեք, որ ամբողջությամբ եփվել են, կարող եք 15 րոպեով դնել 180 աստիճան տաք ջեռոցը:
Կոտլետները պատրաստ են։ Մատուցել թթվասերի սոուսով:
Բարի ախորժակ:
Թարգմանությունը՝ Infolife.am-ի
17.02.2023 Դիտված : 867
13.02.2023 Դիտված : 799
21.02.2023 Դիտված : 766
17.02.2023 Դիտված : 703