Ֆունչոզա բանջարեղենով եվ հավով

Սառը ֆունչոզան ասոցացվում է աղցանի հետ, տաքը՝  ճաշի երկրորդ ուտեստի հետ:


Ախորժելի, համեղ և ներդաշնակորեն համակցված մթերքներ՝ համեմված սոյայի սոուսով:

 

Բաղադրությունը

• Հավի ֆիլե 400 գր

• Գազար 1 հատ

• Սխտոր 1-2 պճեղ

• Սոխ 1 հատ

• Դդմիկ 300 գր

• Սոյայի սոուս 4 ճ.գ.

• Ֆունչոզա 250 գր

• Արևածաղկի ձեթ՝ տապակելու համար

• Աղ

Պատրաստման եղանակը.

1. Հավի ֆիլեն բարակ շերտերով կտրատել, վրան լցնել սոյայի սոուս: Խառնել և թողնել մարինացվի 20-30 րոպե։

2. Սոխը կտրատել խորանարդիկներով, կամ կիսալուսնաձև, գազարն անցկացնել մանր քերիչով։

3. Դդմիկը կտրատել շերտերով։

4. Սխտորը ճզմել։

5. Բուսայուղով տաք թավայի մեջ տապակել սոխն ու սխտորը մինչև ոսկեգույն դառնա: Ավելացնել գազարն ու տապակել ևս 5-7 րոպե, մինչև բանջարեղենը փափկի:

6. Առանձին մեկ այլ թավայի մեջ կամ գազարից ու սոխից հետո 3-4 րոպե տապակել դդմիկը, չթողնել շատ փափկի։ Տեղափոխել գազարի ու սոխի վրա։

7. Թավայի մեջ լցնել բուսայուղ, տապակել հավի ֆիլեն՝ ժամանակ առ ժամանակ խառնելով։

8. Ֆունչոզան դնել  եռման ջրի մեջ 4-5 րոպե, քամել։

9. Խառնել բոլոր բաղադրիչները և համեմել։ Կարելի է ավելացնել մի պտղունց աղ կամ մի քիչ սոյայի սոուս:


Բարի ախորժակ:


Թարգմանությունը՝ Infolife.am-ի

8

TAG: խոհանոց, ֆունչոզա, հավի ֆիլե, դդմիկ, սոյայի սոուս, սխտոր, սամիթ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կարկադեի օգտակար հատկությունները
Օգտակար

Կարկադեի օգտակար հատկությունները