Թեյ` Չինգիզ Խանի բաղադրատոմսով
30.10.2022
Պատրաստվում են արագ և անչափ համեղ են:
Բաղադրությունը
• թթվասեր՝ 250 գ.
• կարագ - 100 գ.
• շաքարավազ – 4 ճ.գ.
• ալյուր – 400 գ.
• աղ - 1/4 թ.գ.
• վանիլային շաքարավազ – 2 ճ.գ.
Պատրաստման եղանակը.
1. Ջեռոցը տաքացնել 180°C։
2. Սենյակային ջերմաստիճանի փափկած կարագը հարել թթվասերի, շաքարավազի, աղի և վանիլի հետ, ավելացնել ալյուրը և հունցել։ Եթե խմորը թույլ է, ավելացնել ալյուր։
3. Խմորը գրտնակել մոտ 0,5 սմ հաստությամբ շերտով և ձևավոր դանակով կտրատել քառակուսիների կամ ցանկացսծ այլ ձևի: Խմորը շատ բարակ չպետք է լինի, հակառակ դեպքում թխվածքաբլիթները չոր և պինդ կլինեն։
4. Ջեռոցի թավային փռել յուղաթուղթ, շարել թխվածքաբլիթները և թխել 15-20 րոպե մինչև դառնան ոսկեգույն:
Թարգմանությունը՝ Infolife.am-ի
17.02.2023 Դիտված : 735
13.02.2023 Դիտված : 702
21.02.2023 Դիտված : 656
17.02.2023 Դիտված : 598