Ուտել, թե չուտել կարտոֆիլի ֆրի
29.11.2023
Ծննդյան պահին աստղերը յուրաքանչյուրին տալիս են միայն իրեն հատուկ գերհզորություն: Գիտե՞ք, թե որն է ձերը։
Խոյերն ամենակրքոտն են
Նրանց զարմանահրաշ էներգիան բառացիորեն քաշում է ձեզ դեպի եռացող սիրո լողավազան: Իրենց խարիզմայի շնորհիվ նրանք ստիպում են բոլորին սիրահարվել իրենց։ Խոյերը համարվում են լավագույն սիրեկանները։
Ցուլերը ամենամեծ գուրմաններն են
Այո, այո, հենց նրանք են ուտում ծննդյան տորթի վրայի ելակը։ Նրանք պարզապես սովոր են ստանալ լավագույնը և այլ կերպ չեն պատկերացնում իրենց կյանքը։ Սա դրսևորվում է կյանքի բացարձակապես բոլոր ոլորտներում՝ սննդի, սիրո, տների, գործընկերների և ամեն ինչի:
Երկվորյակներն ամենախելացիներն են
Այո, միգուցե ինչ-որ մեկը նրանցից ավելին գիտի, բայց իրենց գիտելիքները գործնականում կիրառելու կարողությունը Երկվորյակներին բնորոշ է առավելագույն չափով: Նրանք իրենց շրջապատում են տեղեկատվության և կապերի հոսքերի ամբողջ հորձանուտով, իրենց զգալով այս տեղեկատվական դաշտում, ինչպես ձուկը ջրում:
Խեցգետիններն ամենաէմոցիոնալն են
Եվ չնայած դրան, նրանց համար ավելի հեշտ է զգալ իրենց էմոցիաները իրենց ներսում՝ կարծես փակվելով իրենց իսկ պատյանում, ինչի պատճառով շատերը նրանց դիտարկում են որպես ճգնավոր: Բայց իրականում դրանք նուրբ, զգայուն և զգացմունքային բնույթ ունեն:
Առյուծներն ամենանարցիսիստներն են
Ի վերջո, նա, ով չի սիրում իրեն, չի կարող սիրել ուրիշին: Հիշեք սա Առյուծի հետ շփվելիս, և եթե նա ձեզ կարեկցում է, վստահ եղեք, որ դա անկեղծ է։
Կույսերն ամենահավատարիմն են
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն զուգընկեր են ընտրում ամբողջ կյանքի համար։ Նրանք երկար են փնտրում և երբ գտնեն, մինչև վերջ հավատարիմ կմնան իրենց ընտրյալին։
Կշեռքներն ամենաշփվողն են
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները էքստրովերտներ են այս բառի ամենավառ դրսևորմամբ։ Նրանք խրոնիկ կերպով չեն դիմանում մենակությանը։ Իսկ նրանց համար լավագույն նվերը միշտ կլինի մեկ-երկու ժամ պարզ սրտով շփումը:
Կարիճներն ամենանենգն են
Հինավուրց ասացվածք կա՝ Աստված չանի նեղացնեք կարիճին: Եթե կարիճները սկսում են վրեժ լուծել, դա անում են մինչև հաղթական ավարտ:
Աղեղնավորներն ամենագեղեցիկն են
Իրենց բնածին գեղեցիկ արտաքինի և այն պահպանելու համար իրենց մասին հոգ տանելու ունակության շնորհիվ Աղեղնավորները ստացան Կենդանակերպի ամենագեղեցիկ ներկայացուցիչների կոչումը։
Այծեղջյուրներն ամենանպատակասլացն են
Ի տարբերություն Կենդանակերպի այլ «ինքնավստահ» նշանների՝ Այծեղջյուրները հիմնականում օգտագործում են իրենց ուղեղը և ռազմավարական պլանավորումը՝ իրենց նպատակներին հասնելու համար: Բոլոր ժամանակներում նրանք ամենատաղանդավոր հրամանատարներն ու պետական ղեկավարներն էին։ Հիմա էլ ոչինչ չի փոխվել։
Ջրհոսներն ամենափայլունն են
Կենդանակերպի այս նշանի կարգախոսն է՝ Ծուլությունն առաջընթացի շարժիչն է։ Եվ որպեսզի ևս մեկ անգամ չծանրաբեռնվեն, Ջրհոսները կբարելավեն, կպարզեցնեն, կարդիականացնեն կամ պարզապես կփոխարինեն ամեն բան, միայն հարմար լինի: Սրանք ամենափայլուն և տաղանդավոր մարդիկ են, ովքեր կերտում են մարդկության ապագան։
Ձկներն ամենաուժեղն են
Չնայած իրենց սենտիմենտալությանը և խորը ներաշխարհին, Ձկները գիտեն, թե ինչպես սպասել հարմար պահի և աշխատել արդյունքի հասնելու համար: Որից հետո նրանք սովորաբար հասնում են իրենց նպատակին։ Ձկները նման են ուռենու ծառին, նրանք թեքվում են քամուց, բայց երբեք չեն կոտրվում:
Թարգմանությունը՝ infolife.am-ի
15.03.2023 Դիտված : 932
21.02.2023 Դիտված : 863
13.02.2023 Դիտված : 858
17.02.2023 Դիտված : 763