Ուտել, թե չուտել կարտոֆիլի ֆրի
29.11.2023
Գիտեի՞ք, որ ձեր բնավորությունը և նույնիսկ անհատականությունը կախված են ձեր քթի ձևից: Նայեք նկարին, ընտրեք ձեր քիթը և իմացեք նոր բաներ ձեր մասին։
1․ Հեոմեական քիթ
Նման քթի տերերը համարվում են աներևակայելի ուժեղ անհատականություններ: Նրանք ուրախություն են գտնում նույնիսկ ամենադժվար պահերին, գերազանց առաջնորդներ են, հասնում են իրենց նպատակներին և վճռական են տրամադրված։
2․ Նուբիական քիթ
Նուբիական քիթ ունեցողները բաց են և հետաքրքրասեր։ Նրա համար նորմալ է երկընտրանքը լուծելու կամ նպատակին հասնելու ստեղծագործական նոր ուղիների որոնումը։ Այս մարդիկ զգացմունքային են։ Ընտանիքն առաջին տեղում է նրանց համար: Համեստ են, սովորում են սեփական սխալների վրա։
3․ Հունական քիթ
Գրավչությունը, հստակ մտածողությունը, հանդուրժողականությունը, կարեկցանքը, պարզությունը, ազնվությունը և հուսալիությունը կապված են հունական քթի ձևի հետ: Եթե ձեզ բախտ է վիճակվել լինել «հույն», ապա ձեզ կարելի է բնութագրել որպես հավատարիմ մարդ, որը պատրաստ է ամեն ինչ տալ սիրելիների երջանկության համար: Դուք անչափ վստահելի եք, չնայած ինքներդ չեք շտապում ուրիշներին պատմել ձեր անձնական գործերի մասին։
4․ Կուզով քիթ
Դուք, ամենայն հավանականությամբ, կզարմանաք, բայց հենց այն մարդիկ, ովքեր ունեն կուզով քիթ, ամենապարզ և շիտակ անհատներն են: Նրանք ուշադիր են և լսել գիտեն, թեև իրենք հեռու են բամբասանքից։ Նրանց համար նախընտրելի է մի պարզ ու ոչ բարդ բան։ Նրանք չեն մասնակցում բարդ խոսակցություններին կամ դրամատիկ հարաբերություններին: Այս մարդկանց պարզությունից չպետք է խաբվել, քանի որ կուզիկ քիթ ունեցողները ակնհայտորեն չեն հանդուրժի ինչ-որ մեկին իրենց վզին:
5․ Մսոտ քիթ
Եթե դուք մսոտ քթի տեր եք, ապա շատերը բացահայտ նախանձում են ձեր խելքին ու խոհեմությանը։ Միևնույն ժամանակ, կարևոր է նշել ձեր առատաձեռնությունը, բարությունը, հուզականությունը և նույնիսկ զգայունությունը: Ճիշտ է, այս ամենը վերաբերում է միայն նրանց, ովքեր թանկ են ձեզ համար։ Եթե խոսենք փողի մասին, ապա ձեզ համար անսովոր է այն աջ ու ձախ նետելը։ Երբեմն ուրիշները ձեզ ագրեսիվ են համարում, իրականում դուք հոգատար և հավատարիմ գործընկեր եք։
6․ Կոճակ քիթ
Կոճակ քիթ ունեցողներին բախտ է վիճակվել նվեր ստանալ ոչ միայն սրամիտ արտաքին, այլև ուժեղ անհատականություն։ Միաժամանակ դուք վճռական ու ինքնաբուխ անձնավորություն եք, ով չի սիրում պարապ նստել։ Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ դուք կարող եք հրապուրվել որևէ անհեթեթությամբ։ Ճիշտ հակառակը՝ նախքան ժամանակ և ջանք ներդնելը, դուք ամեն ինչ մանրակրկիտ պլանավորում եք։
7․ Արծվաքիթ
Հավակնոտ են, անկախ և առհասարակ առաջնորդներ։ Կարիերայի սանդուղք, ֆինանսական անկախություն, բուռն բնազդներ, ռիսկի, վախի բացակայություն. ահա թե ինչպիսին են «արծվաքթերը»: Եվ չնայած նրանք երբեմն համառ են և եսասեր, դա ոչ մի կերպ չի ազդում նրանց հաջողության վրա։
8․ Տնկված քիթ
Համարվում են թիմային խաղացողներ, ովքեր իրենց հիանալի են զգում թիմում: Ու թեև շատերը կարծում են, որ նրանք սրամիտ են, իրականում «կռկռոցները» բավականին մասնավոր մարդիկ են։ Նրանք լավ են պլանավորում իրենց առաջադրանքները, ինչը թույլ է տալիս ոչ միայն կատարել այն, այլեւ անցնել նոր նպատակի։
9․ Լայնաթև քիթ
Ինչ-որ մեկի համար աշխատելն ակնհայտորեն ձեր առաջնահերթությունների մեջ չէ: Նման քթի տերերը չեն դիմանում այլոց պատվերներին։ Եվ քանի որ նրանք գործնական մարդիկ են, նրանց հաջողվում է հարթել սեփական ճանապարհը և հույսը դնել միայն իրենց վրա։
Թարգմանությունը՝ infolife.am-ի
17.02.2023 Դիտված : 735
13.02.2023 Դիտված : 702
21.02.2023 Դիտված : 656
17.02.2023 Դիտված : 598