6 բան, որ ծնողները չպետք է ասեն դուստրերին
22.09.2022
Երբ հարաբերություններում ճգնաժամ է, շատերը մտածում են ամուսնալուծության մասին։ Բայց դա ժամանակավոր երեւույթ է և շտապ որոշումները կարող են ճակատագրական լինել։
Ի՞նչ իրական պատճառներ կարող են լինել ամուսնալուծության համար:
1․ Դավաճանություն։ Վիճակագրության համաձայն, ամուսնալուծության ամենատարածված պատճառներից մեկը դավաճանությունն է, բայց շատ կանայք և նույնիսկ տղամարդիկ գերադասում են ներել դա, քան քանդել ընտանիքը: Բայց եթե դավաճանությունը պարբերաբար է տեղի ունենում, երբ զուգընկերը չի գնահատում իր ընտանիքը, չի վախենում այն կորցնելուց, ապա սա մտածելու լուրջ պատճառ է։
2․ Ինտիմ խնդիրներ։ Ինչպես առանց սիրո սեքսն է կորցնում իր իմաստը, այնպես էլ սերն առանց սեքսի անհնար է պատկերացնել։ Երջանիկ ամուսնական հարաբերությունները միշտ ամրապնդվում են անկողնում: Զուգընկերներից մեկի շարունակ դժգոհությունը կարող է վեճերի, գրգռվածության և դժգոհության պատճառ դառնալ, ինչն էլ իր հերթին կարող է դառնալ ամուսնալուծության պատճառ։
3․ Ֆիզիկական բռնություն։ Եթե ամուսինն իրեն թույլ է տալիս ծեծել իր կնոջը, ապա պետք է հեռանալ այդպիսի տղամարդուց, քանի որ նրա հետ ապրելն ուղղակի անապահով է: Այստեղ զուգընկերների միջև սիրո և հարգանքի մասին խոսելն անիմաստ է:
4․Հոգեբանական ճնշում։ Բարոյական կամ էմոցիոնալ ճնշումը նույնպես հիմնավոր պատճառ է ամուսնալուծվելու համար, քանի որ անհնար է ապրել բարոյական բռնության պայմաններում։ Եթե դուք անընդհատ դիմանում եք նվաստացումներին, վիրավորանքներին, մանիպուլյացիաներին, ճնշումներին, սպառնալիքներին, էմոցիոնալ շանտաժին, ապա ժամանակի ընթացքում կարող եք դառնալ զոհ՝ չկարողանալով պաշտպանել ձեզ և ձեր երեխաներին: Սա կարող է հանգեցնել նյարդային հիվանդությունների և հոգեկան խանգարումների:
5․ Վատ սովորություններ։ Ալկոհոլիզմը, թմրամոլությունը և մոլախաղերից կախվածությունը լուրջ հիվանդություններ են, որոնք կարելի է հաղթահարել միայն մասնագետների օգնությամբ։
Եթե ամուսինը կամ կինը խմում են, զուգընկերը չպետք է պատասխանատվություն կրի նրա վարքի համար: Եթե դուք, ձեր հերթին, արել եք հնարավոր ամեն ինչ ընտանիքը փրկելու համար, բայց դա արդյունք չի տվել, ապա ելքը մեկն է՝ հեռանալը։
6․ Ապրել երեխաների համար։ Ներդաշնակ դաստիարակության համար երեխաներին անհրաժեշտ է լիարժեք ընտանիք, որտեղ ծնողները սիրում են միմյանց և ակտիվորեն մասնակցում իրենց սերունդների կյանքին:
Եթե ամուսինները անընդհատ վիճում են, բայց փորձում են երեխաների համար ձևացնել, թե ամեն ինչ լավ է, ապա երեխան կմեծանա անառողջ հոգեբանական մթնոլորտում և կընդունի ծնողների վարքագծի ձևը, ինչն էլ հետագայում կարող է կործանել նրա ընտանիքը:
Սրանք, իհարկե, ոչ բոլոր, բայց ամենատարածված պատճառներն են:
Թարգմանությունը՝ infolife.am-ի
17.02.2023 Դիտված : 735
13.02.2023 Դիտված : 701
21.02.2023 Դիտված : 655
17.02.2023 Դիտված : 598